Cryptocurrency Prices by Coinlib

Bank of America․ «Բիթքոինի կեղտոտ փոքր գաղտնիքները»

bank of americae280a4 d5a2d5abd5a9d684d5b8d5abd5b6d5ab d5afd5a5d5b2d5bfd5b8d5bf d683d5b8d684d680 d5a3d5a1d5b2d5bfd5b6d5abd684d5b6d5a5 6059c53165393

Bank of America Global Research-ի վերլուծաբանները ներկայացրել են «Բիթքոինի կեղտոտ փոքր գաղտնիքները» (Bitcoin’s dirty little secrets) զեկույցը, որում գնահատել են կրիպտոարժույթի կարեւորությունը որպես ֆինանսական ակտիվ:

Փորձագետներն եկել են այն եզրահանգման, որ բիթքոինը «որպես խնայողության միջոց կամ վճարային մեխանիզմ պրակտիկ չէ», քանի որ դրա փոխարժեքը կապված չէ գնաճի հետ եւ ծայրաստիճան փոփոխական է, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով CNBC-ն:

«Բիթքոիններ պահելու օգտին հիմնական փաստարկը ոչ թե դիվերսիֆիկացիան է, կայուն եկամտաբերությունը կամ գնաճից պաշտպանությունը, այլ պարզապես գնի բարձրացումն է՝ գործոն, որը կախված է այն հանգամանքից, որ բիթքոինի պահանջարկը գերազանցում է առաջարկը»,- կարծում է զեկույցի հեղինակներից Ֆրանչեսկո Բլանշը։

Վերլուծաբանը նշել է, որ այսօր բիթքոինների շուրջ 95%-ը վերահսկվում է դրամապանակների ընդամենը 2.4%-ի տերերի կողմից: Դա, նրա կարծիքով, կարող է խոչընդոտ դառնալ կրիպտոարժույթի զանգվածային ներդրման համար:

«Այն փաստը, որ բիթքոինների մեծ մասը գտնվում է այդքան քիչ քանակությամբ հաշիվների վրա, պրակտիկ չի դարձնում այն որպես վճարային մեխանիզմ կամ ներդրումային գործիք»,- պարզաբանել է Բլանշը:

Բիթքոինի լայն տարածմանը կարող է խանգարել նաեւ դրա հիմքում դրված մեխանիզմը։ Bank of America-ի վերլուծաբանի խոսքով՝ մայնինգի գործընթացի բարդության պատճառով, վճարային ցանցը ունակ է մեկ ժամում մշակել միայն մոտ 14 000 գործարք, մինչդեռ Visa-ի մոտ այդ ցուցանիշը կազմում է 236 մլն։

Բանկի վերլուծաբանները պատմել են նաեւ բիթքոինում ներդրումներ կատարելու բնապահպանական հետեւանքների մասին: Նրանց հաշվարկների համաձայն, մայնինգի մեծ էներգածախսատարության պատճառով $1 մլրդ-ի կրիպտոարժույթի ամեն մի գնումը համարժեք է 1,2 մլն ավտոմեքենայից ածխածնի տարեկան արտանետմանը:

Փորձագետների գնահատականով՝ ներկայումս մայնինգը եւ բիթքոիններով գործարքները տարեկան արտանետում են մոտ 60 մլն տոննա CO2: Ըստ զեկույցի՝ բիթքոինն այսօր  թողնում է նույնքան ածխածնի հետք, որքան ամբողջ Հունաստանը:

Փորձագետների գնահատականով՝ ներկայումս մայնինգը եւ բիթքոիններով գործարքները տարեկան արտանետում են մոտ 60 մլն տոննա CO2: Ըստ զեկույցի՝ բիթքոինն այսօր  թողնում է նույնքան ածխածնի հետք, որքան ամբողջ Հունաստանը:

Աղբյուրը՝ Banks.am