Այս մասին նա նշել է կառավարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում եւ արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում:
Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման եւ ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները:
Քննարկմանն անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը եւ այլ հարցերի:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը եւ ներկայացնել հաստատման:
Աղբյուրը՝ Banks.am