Cryptocurrency Prices by Coinlib

ՌԴ ֆիննախ. Թվային ռուբլին նոր մարտահրավեր է ֆինանսական համակարգի համար

d5bcd5a4 d686d5abd5b6d5b6d5a1d5ad d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5bcd5b8d682d5a2d5acd5abd5b6 d5b6d5b8d680 d5b4d5a1d680d5bfd5a1d5b0d680d5a1 6059df8fb22f6
Թվային ռուբլին նոր մարտահրավեր է ֆինանսական համակարգի, առաջին հերթին Ռուսաստանի բանկի համար՝ կարգավորման տեսանկյունից, ասել է ՌԴ Ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը:

Նա նշել է, որ թվային ռուբլին այլընտրանք չէ անկանխիկ փողերին այն տեսքով, որով «այն գործում է այժմ, ներառյալ ֆոնդային բորսայում»:

«Ինչպես ես եմ հասկանում, չի ենթադրվում, որ թվային ռուբլին կարող է օգտագործվել որպես գործիք, որով հնարավոր կլինի տոկոսներ վճարել կամ օգտագործվել այլ նման գործարքների համար, այնպես որ ես չէի չափազանցնի դրա նշանակությունը»,- փոխնախարարի խոսքերն է  մեջբերում Prime գործակալությունը:

Ռուսաստանի բանկը թվային ռուբլու գաղափարը ներկայացրել էր անցած տարվա հոկտեմբերին: Ենթադրվում է, որ այն կանխիկի եւ անկանխիկի հետ միասին կարող է դառնալ փողի լրացուցիչ ձեւ, ինչը կպահանջի ստեղծել լրացուցիչ վճարային ենթակառուցվածք: Կարգավորիչը նախատեսում է թվային ռուբլու գաղափարը ներկայացնել այս տարվա ապրիլին:

Աղբյուրը՝ Banks.am