Cryptocurrency Prices by Coinlib

Բայդենը մտադիր է $3 տրլն ուղղել ԱՄՆ-ում ենթակառուցվածքների զարգացմանը

d5a2d5a1d5b5d5a4d5a5d5b6d5a8 d5b4d5bfd5a1d5a4d5abd680 d5a7 3 d5bfd680d5acd5b6 d5b8d682d5b2d5b2d5a5d5ac d5a1d5b4d5b6 d5b8d682d5b4 d5a5 60598b5b5cc11
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականները մշակում են ամերիկյան տնտեսությունը խթանելու ծրագիր, որն, ամենայն հավանականությամբ, ենթադրում է մոտ $3 տրլն-ի հատկացում, մասնավորապես` գիտության, կրթության կարիքները հոգալու եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է The New York Times-ը (NYT): Ըստ թերթի աղբյուրների՝ ծրագիրն արդեն մի քանի ամիս քննարկվում է: Ակնկալվում է, որ այն ամերիկյան առաջնորդին կներկայացվի ընթացիկ շաբաթվա վերջին:

Փաթեթը կներառի ԱՄՆ-ում ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քննարկվում է հնարավորություն, համաձայն որի դրանց ֆինանսավորմանն ուղղվող միջոցները կստացվեն կորպորացիաների եւ առավել հարուստ քաղաքացիների համար հարկերը բարձրացնելու հաշվին:

Քննարկվող միջոցառումների թվում են ԱՄՆ տրանսպորտային համակարգի, ինտերնետի, հինգերորդ սերնդի բջջային կապի, էներգետիկ համակարգի զարգացումը, ինչպես նաեւ քաղաքացիների մասնագիտական վերապատրաստման մի շարք ծրագրեր: Ամերիկյան առաջնորդի խորհրդականների կարծիքով՝ այս ամենը կարող է նպաստել երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացմանը:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին, մեկնաբանելով NYT հրապարակումը, նշել է, որ Բայդենը եւ նրա օգնականները «քննարկում են մի շարք հնարավոր միջոցներ», որոնք ուղղված կլինեն բնակչությանն աջակցելուն եւ ԱՄՆ-ում հարկային համակարգը փոխելուն:

Ավելի վաղ Բայդենը ստորագրել էր համավարակի պայմաններում Կոնգրեսի կողմից հաստատված $1,9 տրլն ծավալով երկրի տնտեսության խթանող փաթեթը։

Աղբյուրը՝ Banks.am