Cryptocurrency Prices by Coinlib

€1 մլն 920 հազարի աջակցություն՝ հատուկ պահպանվող տարածքներին

e1 d5b4d5acd5b6 920 d5b0d5a1d5a6d5a1d680d5ab d5a1d5bbd5a1d5afd681d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d59d d5b0d5a1d5bfd5b8d682d5af d5bad5a1d5b0 605855f3a157d

Կովկասի բնության հիմնադրամը (CNF), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից  բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր:

ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է €1 մլն 920 հազար:

Ըստ  պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (€ 765 000), «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (€ 480 000), «Դիլիջան» ազգային պարկին (€ 495 000) եւ «Արփի լիճ» ազգային պարկին (€ 180 000), որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից:

«CNF-ը կարեւորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար եւ շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ Banks.am