Cryptocurrency Prices by Coinlib

Փորձագետները Թուրքիայում արժութային հերթական ճգնաժամի են սպասում

d683d5b8d680d5b1d5a1d5a3d5a5d5bfd5b6d5a5d680d5a8 d5a9d5b8d682d680d684d5abd5a1d5b5d5b8d682d5b4 d5a1d680d5aad5b8d682d5a9d5a1d5b5d5abd5b6 60588ed56f44f

Առաջիկայում Թուրքիային կարող է սպառնալ հերթական արժութային ճգնաժամ, միջազգային պահուստների ծավալի զգալի կրճատում` Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունից հետո տնտեսական քաղաքականության անորոշության պատճառով, նշում են «Գազպրոմբանկ»-ի Տնտեսական կանխատեսումների կենտրոնի վերլուծաբանները:

Անցած շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկն անսպասելիորեն խստացրեց մոնետար քաղաքականությունը (վերաֆինանսավորման տոկոսադրույքը 17%-ից բարձրացվեց մինչեւ 19%, չնայած շուկաները սպասում էին ավելի համեստ աճ՝ 1 տոկոսային կետի սահմանում): Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացրեց աշխատանքից հեռացնել Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Աղբալին: Այս ֆոնին լիրան դոլարի նկատմամբ ընկավ 17%-ով:

«Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունը շուկայի բուռն արձագանքի է հանգեցրել, քանի որ ներդրողները վախենում են, որ ԿԲ նոր նախագահը կսկսի նվազեցնել տոկոսադրույքները: Դա կնվազեցնի թուրքական լիրայի պահանջարկը: Եթե ԿԲ-ն փորձի պահպանել փոխարժեքը միջազգային պահուստների միջոցով, որոնք միայն վերջերս են վերականգնվել անվտանգ ցուցանիշների մակարդակում, ապա պահուստները կսկսեն արագորեն սպառվել»,- «Գազպրոմբանկ»-ի փորձագետների մեկնաբանություններն է մեջբերում տնտեսական նորությունների Prime գործակալությունը:

«Առաջիկա ամիսներին Թուրքիային, ամենայն հավանականությամբ, սպառնում են փոխարժեքի զգալի տատանումներ եւ, հնարավոր է, միջազգային պահուստների ծավալի զգալի կրճատում»,- կարծում են նրանք՝ նշելով, որ իրավիճակը կարող է նույնիսկ վերածվել «արժութային ճգնաժամի»:

«Գազպրոմբանկ»-ում հիշեցրել են, որ Էրդողանը նախկինում բազմիցս անհամաձայնություն էր հայտնել երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարների՝ տոկոսադրույքներ բարձրացնելու վերաբերյալ որոշումների հետ՝ նշելով, որ դա զսպող ազդեցություն է ունենում Թուրքիայի տնտեսության վերականգնման տեմպերի վրա:

Աղբյուրը՝ Banks.am