Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոմա»-ն առանց Մխիթարյան զիջել է «Նապոլի»-ն

d5bcd5b8d5b4d5a1 d5b6 d5a1d5bcd5a1d5b6d681 d5b4d5add5abd5a9d5a1d680d5b5d5a1d5b6 d5a6d5abd5bbd5a5d5ac d5a7 d5b6d5a1d5bad5b8 605864f6eb1ca

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլի»-ին:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Նապոլի»-ին երկու անպատասխան գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը: Նեապոլիտական թիմի կազմում աչքի ընկավ Դրիս Մերտենսը, ով դարձավ դուբլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր «Ռոմա»-ի կազմում վնասվածքի պատճառով, որը ստացել էր Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ խաղում:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 50 միավոր: «Նապոլի»-ն այս հաղթանակի շնորհից երեք միավորով առաջ է մայրաքաղաքային թիմից (53 միավոր) և 5-րդ տեղում է: