Cryptocurrency Prices by Coinlib

««Ռեալում» ես ֆուտբոլիստների հետ չէի խոսում Մեսսիի մասին, նրանք կվախենային»․ Անչելոտի

d5bcd5a5d5a1d5acd5b8d682d5b4 d5a5d5bd d686d5b8d682d5bfd5a2d5b8d5acd5abd5bdd5bfd5b6d5a5d680d5ab d5b0d5a5d5bf d5b9d5a7d5ab 6058b7ff0d66d

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի նախապատրաստական ​​աշխատանքների մասին:

«Մենք շատ խաղացել ենք Մեսսիի դեմ, երբ ես «Ռեալում» էի: Սա ամենաուժեղ խաղացողներից մեկն է: Պետք չէ այդ մասին խոսել ձեր խաղացողների հետ: Դա նրանց կվախեցնի:Ես այդպես չէի անում «Ռեալում»։

Այնպես որ, ես փորձում եմ շատ չխոսել «Մանչեսթեր Սիթիի» մասին: Բոլորն էլ գիտեն, թե որքան որակյալ է թիմը, որքան հմուտ են տղաները: Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչ ինքներս պետք է անենք:

Ես ուրախ եմ մարզման ընթացքում աշխատելու եղանակից: Չգիտեմ ՝ ​​կկարողանա՞նք մեզ խաղի ընթացքում հիանալի դրսևորել, բայց հույս ունեմ, որ այդպես է»,- ասել է Անչելոտին:

Սիրարփի Աղաբաբյան