Cryptocurrency Prices by Coinlib

Պեսկովը չի բացառել Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հնարավորությունը

d5bad5a5d5bdd5afd5b8d5bed5a8 d5b9d5ab d5a2d5a1d681d5a1d5bcd5a5d5ac d5bcd5b8d682d5bdd5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 swift d5abd681 d5a1d5b6d5bb 6058aa5760fdf

Համաշխարհային քաղաքականության մեջ տիրող իրավիճակը Ռուսաստանին պարտավորեցնում է հաշվի առնել Արեւմուտքի բոլոր հնարավոր սպառնալիքները, այդ թվում` երկիրը SWIFT միջբանկային վճարների փոխանցման միջազգային համակարգից անջատումը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք կարող բացառել որեւէ հավանական սպառնալիք: Դուք տեսնում եք, որ մեր ընդդիմախոսների, հատկապես՝ ԱՄՆ-ի պատժամիջոցային ձգտումները շարունակում են աճել»,- ասել է նա:

«Այս գործողություններն անհիմն են եւ անկանխատեսելի բնույթ են կրում: Այս պարագայում նման իրավիճակը մեզ պարտավորեցնում է զգոն լինել»,- ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն առ այն, որ «պետք է հետ քաշվել Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից»:

Աղբյուրը՝ Banks.am