Cryptocurrency Prices by Coinlib

Հոլանդը կտեղափոխվի Իսպանիա

d5b0d5b8d5acd5a1d5b6d5a4d5a8 d5afd5bfd5a5d5b2d5a1d683d5b8d5add5bed5ab d5abd5bdd5bad5a1d5b6d5abd5a1 60590c50c103a

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում է այս ամառ տեղափոխվել «Ռեալ», ասում է Marca-ն:

Ֆուտբոլիստը սկզբում ընկալում էր «Բորուսիան»՝ որպես բարձրակարգ ակումբ տանող ճանապարհի միջանկյալ կանգառ:

Նախատեսվում էր, որ նա 2022 թվականին կհեռանա Գերմանիայից, բայց իրավիճակը փոխվել է այն նոր խաղի շնորհիվ, որը ցուցադրում է նորվեգացին: Ակումբի կազմում անցկացրած 49 հանդիպումներում նա խփել է 49 գոլ:

Աղբյուրի համաձայն՝ Հոլանդը ցանկանում է մեկնել «Ռեալ», բայց նա ստիպված կլինի համոզել «Բորուսիայի» ղեկավարներին՝ թույլ տալ նրան մեկնել Իսպանիա:

Հարձակվողի՝ Մադրիդ տեղափոխվելու հարցում նույնպես կարևոր դեր կարող է ունենալ գործակալ Մինո Ռայոլան, որը լավ հարաբերություններ ունի «Ռեալի» հետ:

«Բորուսիան» դեռ չի հայտարարել այն գինը, որի դիմաց պատրաստ կլինի վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին:

Սիրարփի Աղաբաբյան