Այս պահին ամենացանկալի ազատ գործակալները։
Ալեքս Տեյշեյրա, Բրազիլիա (կիսապաշտպան)
Ալեքս Տեյշեյրան իր սերնդի ամենատաղանդավոր բրազիլացի ֆուտբոլիստներից մեկն է։ 2016 թվականին, Եվրոպայում կարիերայի փոխարեն, նա ընտրեց փողը Չինաստանում:
2016 թվականից Տեյշեյրան խաղում էր չինական Jiangsu Suning ակումբում, բայց 2021 թվականին, երբ Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց խիստ սահմանափակում մտցնել ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա, նա հեռացավ թիմից: Ալեքս Տեյշեյրան այժմ 31 տարեկան է և ազատ գործակալ է:
Էզեկիել Գարայ, Արգենտինա (պաշտպան)
Էզեկիել Գարայը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ է: Անցած ամառ Գարայը մնաց առանց թիմի, վերջին տարիներին նա խաղում էր իսպանական «Վալենսիայում»:
2020 թվականի հուլիսի 1-ից Գարայը մնում է առանց ակումբի: Ֆուտբոլիստը դեռ չի հայտարարել իր կարիերայի ավարտի մասին, ուստի հնարավոր է, որ շուտով արգենտինացուն տեսնենք նոր թիմում:
Դանիել Սթարիջ, Անգլիա (հարձակվող)
Դանիել Սթարիջը Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող ու Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, ով, ավելի քան մեկ տարի է՝ ինչ մնացել է առանց թիմի:
2019 թվականի օգոստոսին Սթարիջը տեղափոխվեց թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբ ՝ որպես ազատ գործակալ, բայց 2020 թվականի մարտին Սթարիջը խաղադրույքների խախտման պատճառով կասեցվեց ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործողությունից մինչև 2020 թվականի հունիսի 17-ը: «Տրապիզոնսպորի» հետ պայմանագիրը խզվեց: Այժմ խաղացողը սպառել է իր որակազրկումը, բայց դեռ նոր տեղ չի գտել կարիերան շարունակելու համար:
Ահմեդ Մուսա, Նիգերիա (կիսապաշտպան)
Ահմեդ Մուսան այժմ հանդիսանում է ազատ գործակալի շուկայում ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը: Նոյեմբերի վերջին ֆուտբոլիստը բաժանվեց արաբական «Ան-Նասր» ակումբից և այժմ գործում է որպես ազատ գործակալ: Նախկինում Մուսայով ակտիվորեն հետաքրքրված էր Մոսկվայի ԲԿՄԱ-ն, ինչպես նաև Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ: Մուսան Սաուդյան Արաբիայում ելույթ ունեցավ երեք տարի:
Դիեգո Կոստա, Իսպանիա (հարձակվող)
Դիեգո Կոստան ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, ով այժմ առանց ակումբի է: Իր կարիերայի վերջին տարիներին Դիեգո Կոստան խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյում», բայց 2021 թվականի հունվարի սկզբին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ:
Պայմանագրի լուծման մասին հավաստի տեղեկություն չկա, բայց Դիեգո Կոստան համարվում է այս գործընթացի գլխավոր նախաձեռնողը: Ֆուտբոլիստն այժմ ավելի քան երկու ամիս է, ինչ ակումբ չունի, և ակնհայտորեն համարվում է ամենալավ ցանկալի ազատ գործակալը:
Սիրարփի Աղաբաբյան