Cryptocurrency Prices by Coinlib

Լավրով. Պետք է հետ քաշվել արեւմտյան վճարային համակարգերի օգտագործումից

d5acd5a1d5bed680d5b8d5be d5bad5a5d5bfd684 d5a7 d5b0d5a5d5bf d684d5a1d5b7d5bed5a5d5ac d5a1d680d5a5d682d5b4d5bfd5b5d5a1d5b6 d5bed5b3d5a1 605855fa547b7

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ «պետք է հետ քաշվել Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից»:

Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Պետք է ամրապնդել ինքնուրույնությունը: Դուք տեսնում եք, թե ինչպես է ԱՄՆ-ն իր համար խնդիր հայտարարում՝ սահմանափակել տեխնոլոգիական զարգացման հնարավորություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի համար: Հետեւաբար, մենք պետք է նվազեցնենք պատժամիջոցների հետ կապված ռիսկերը ՝ ամրապնդելով մեր տեխնոլոգիական ինքնուրույնությունը՝ անցում կատարելով ազգային արժույթներով եւ դոլարին այլընտրանք կազմող համաշխարհային արժույթներով հաշվարկներին: Մենք պետք է հետ քաշվենք Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից:

Կյանքը ստիպում է մեզ տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցում կառուցել սեփական գիծն այնպես, որ կախված չլինենք այն «քմահաճույքներից», որոնք ցուցադրում են արեւմտյան մեր գործընկերները: Նրանք առաջ են մղում իրենց գաղափարախոսական օրակարգը, որի նպատակն է պահպանել սեփական գերակայությունը`այլ երկրների զարգացումը զսպելու հաշվին: Այս քաղաքականությունը հակասում է օբյեկտիվ տենդենցին եւ, ինչպես ընդունված էր ասել, գտնվում է «պատմության սխալ կողմում»: Պատմական գործընթացն,ամեն դեպքում, իրենը կասի»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

Աղբյուրը՝ Banks.am