Cryptocurrency Prices by Coinlib

Իլոն Մասկը կոչ է արել Չինաստանին եւ ԱՄՆ-ին վստահել միմյանց

d5abd5acd5b8d5b6 d5b4d5a1d5bdd5afd5a8 d5afd5b8d5b9 d5a7 d5a1d680d5a5d5ac d5b9d5abd5b6d5a1d5bdd5bfd5a1d5b6d5abd5b6 d5a5d682 d5a1d5b4d5b6 60585601650cb
SpaceX-ի հիմնադիր եւ Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետք է ամրապնդեն փոխվստահությունը, քանի որ դրանից է կախված երկու երկրների ընկերությունների տնտեսական զարգացումն ու բարգավաճումը։

«Կարծում եմ, ԱՄՆ-ն եւ Չինաստանը կշահեին, եթե միմյանց ավելի շատ վստահեին»,- ասել է նա Պեկինում կայացած «Չինաստանի զարգացման ֆորում — 2021»-ի լիագումար քննարկման ժամանակ։ Ամերիկացի գործարարը տեսակոնֆերանսի ձեւաչափում պատասխանել է լսարանի հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ լրտեսության մեջ փոխադարձ կասկածները խաթարում են արդյունավետ համագործակցությունը: Մասկը խոստովանել է, որ ԱՄՆ կառավարության անվստահությունը չինական որոշ ընկերությունների նկատմամբ, ինչպիսին է TikTok սոցիալական ցանցի սեփականատեր ByteDance-ը, «խելամիտ չէր»:

«Վստահության հարցը հատկապես արդիական է առեւտրային կազմակերպությունների՝ ինչպես չինական, այնպես էլ ամերիկյան ընկերությունների համար»,- ավելացրել է նա:

Ըստ Մասկի՝ լրտեսությունը կարող է խաթարել ընկերության իմիջը: «Եթե Tesla-ն գնար այդ քայլին, նրա գործարանները կփակվեին ամենուր»,- պարզաբանել է նա:

«Ի վերջո, մենք պետք է ընտրություն կատարենք. վստահել միմյանց, թե հակառակը: Կարծում եմ, ավելի լավ է ձգտել ապագայի, որտեղ կամրապնդվի փոխվստահությունը»,- ամփոփել է Իլոն Մասկը:

Աղբյուրը՝ Banks.am