Cryptocurrency Prices by Coinlib

Երևանյան լճում գտնված տղամարդուն սպանել են ու նետել Հրազդան գետը․ մանրամասներ

d5a5d680d687d5a1d5b6d5b5d5a1d5b6 d5acd5b3d5b8d682d5b4 d5a3d5bfd5b6d5bed5a1d5ae d5bfd5b2d5a1d5b4d5a1d680d5a4d5b8d682d5b6 d5bdd5bad5a1 6058b5d7c5e44
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

25 0 0

Սպանության կասկածանքով արդեն 4 անձ է ձերբակալվել, նախաքննությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի ինքնության և մահվան հանգամանքների մասին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն 4 անձ է ձերբակալվել։ Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ` 28 ամյա Թաթուլ Մ.-ն կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի  7-ից որպես անհետ կորած որոնվող, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:

Կայքը գրում է, որ դեռևս մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ի երեկոյան եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհետ կորել է: Նույն օրը ոստիկանության ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներն ու մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձանց բերման ենթարկվել։ Նշվում է, որ նրանցից մեկը  տվել է խոստովանական ցուցմունք։

Ըստ դրա՝  Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Էդգար Ա.-ն սպանվել է։ Նրա դին նետել են գետն ու այսօր այն հայտնաբերվել է Երևանյան լճում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերել։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12։28-ին։