Cryptocurrency Prices by Coinlib

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

d5a3d5a5d5b2d5a1d5bdd5a1d5b0d5b8d680d5a4 d5bdd5acd5a1d5bed5abd5af d5b0d5a1d5b5d680d5a1d5bad5a5d5bfd5b5d5a1d5b6d5a8 d5b9d5ab d5b4d5a1 6058d46445d35

Հայաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին հայտնեց Հայրապետյանի անձնական մարզիչը և հայրը` Սամվել Հայրապետյանը: Գեղասահորդն ԱԱ-ին չի մասնակցում կորոնավիրուսի դրական թեստի պատճառով:

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի աշխարհի առաջնության պետք է հանդես գար հին ծրագրով: Կարճ ծրագրի երաժշտության հեղինակը Տիգրան Գրիգորյանն էր, իսկ երկարը` Շառլ Ազնավուրինն էր:

Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՝ մարտի 22-28-ը: Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն միայն Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Գալուստյանը ևս պետք է մասնակցեր ԱԱ-ն, սակայն ոտքի վնասվածքի պատճառով բաց կթողնի այն: ԱԱ-ն վարկանիշային է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի համար: