Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՀ․ Գլոբալ տնտեսությունը սպասվածից արագ է վերականգնվում, բայց կան լուրջ ռիսկեր

d5a1d5b4d5b0e280a4 d5a3d5acd5b8d5a2d5a1d5ac d5bfd5b6d5bfd5a5d5bdd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5bdd5bad5a1d5bdd5bed5a1d5aed5abd681 60583a934100e

Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր, սակայն լուրջ ռիսկեր, ինչպիսիք են կորոնավիրուսի նոր շտամների տարածումը, դեռ մնում են, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի առաջին տեղակալ Ջեֆրի Օկամոտոն:

«Հունվարին մենք կանխատեսում էինք, որ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,5%-ով: Սակայն կան ավելի արագ վերականգնման հեռանկարներ՝ շնորհիվ լրացուցիչ բյուջետային խթանման, հատկապես ԱՄՆ-ում, եւ զանգվածային պատվաստումների հեռանկարների»,- Օկամոտոյի խոսքերն է մեջբերում RBC-ն:

Միաժամանակ նա նշել է, որ գլոբալ տնտեսության վերականգնումը «ոչ լրիվ էր ու անհավասար»: «Չնայած 2020-ի երկրորդ կեսին սպասվածից արագ վերականգնմանը, շատ երկրներում ՀՆԱ-ն էապես ցածր է մնում նախաճգնաժամային ցուցանիշներից»,- պարզաբանել է Օկամոտոն:

Այսպես, եթե Չինաստանն արդեն «մեծամասամբ ավարտել է իր վերականգնումը, վերադառնալով աճի նախաճգնաժամային մակարդակներին, առաջ անցնելով բոլոր խոշոր տնտեսություններից», ապա այդ երկրի սահմաններից դուրս «կան մտահոգիչ նշաններ, որ զարգացած եւ զարգացող տնտեսությունների միջեւ խզումն ընդլայնվում է»,- ասել է նա:

ԱՄՀ կանխատեսմամբ՝ ձեւավորվող շուկայական տնտեսությամբ եւ զարգացող երկրներում, բացառությամբ Չինաստանի, մեկ շնչի հաշվով եկամտի ընդհանուր մակարդակը 2020 եւ 2020թթ․ միջեւ ընկած ժամանակահատվածում 22%-ով ցածր կլինի, քան եթե համավարակը չլիներ: «Դա կհանգեցնի նրան, որ համավարակի բռնկման սկզբից գրեթե 90 մլն մարդ կհայտնվի աղքատության շեմից ցածր վիճակում»,- հայտարարել է Օկամոտոն:

Նրա խոսքով ՝ «տնտեսության վերականգնման հարցում անորոշությունը չափազանց մեծ է»: Հայտնի չէ, թե որքան կտեւի ճգնաժամն առողջապահության ոլորտում, իսկ հասանելիությունը պատվաստանյութերին նախկինի պես մնում է խիստ անհավասար եւ՛ զարգացած, եւ՛ զարգացող երկրներում, նշել է ԱՄՀ-ի ղեկավարի առաջին տեղակալը:

«Ցածր եկամտով երկրները կարող են չտեսնել զանգվածային պատվաստումներ մինչեւ 2022 թվականը, հենց սա է խնդիրը. այս համավարակը կավարտվի միայն այն ժամանակ, երբ այն ավարտվի բոլորի համար։ Մեկ այլ ռիսկ է հանդիսանում կորոնավիրուսի նոր շտամների տարածումը, որոնք սպառնում են նվազեցնել առկա պատվաստանյութերի արդյունավետությունը եւ խաթարել կամ դանդաղեցնել վերականգնման գործընթացը»,- ընդգծել է Օկամոտոն:

Աղբյուրը՝ Banks.am