Cryptocurrency Prices by Coinlib

Վերջին պարը Մադրիդում․ կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն

d5bed5a5d680d5bbd5abd5b6 d5bad5a1d680d5a8 d5b4d5a1d5a4d680d5abd5a4d5b8d682d5b4e280a4 d5afd5bed5a5d680d5a1d5a4d5a1d5bcd5b6d5a1d59e d5a1 6057830e0dd33

«Ծեր սենյորայի» հետ սիրավեպը մարում է։

Մի կողմից՝ Կրիշտիանուն սիրելի է Թուրինում, քանի որ գոլեր է խփում: Բայց Չեմպիոնների լիգայի բարեփոխումների նախաձեռնող Անյելիի հաշվապահները ենթադրում են, որ Ռոնալդուի պայմանագրի հետ կապված իրավիճակը կասկածելիորեն հիշեցնում է Մեսսիի ու «Բարսելոնայի» պայմանագիրը: Մասշտաբն այլ է, բայց «Յուվենթուսի» վաստակը նույնպես ավելի համեստ է:

Իտալիայի չեմպիոնը եկամտի առումով շատ հեռու չէ «Բորուսիայից»: Թուրինում մոռացան սկզբունքների մասին` Ռոնալդուին տալով անոմալ պայմանագիր: Այժմ պետք է ընտրություն կատարել մեկ խաղացողի և ամբողջ ակումբի միջև:

Ռոնալդուն «Յուվենթուսի» երկրորդ ավագը չէ։ Կրիշտիանուն նոր թիմի միանշանակ առաջատարը չէ, չնայած նա թիմի ուժեղագույն խաղացողն է: Պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին՝ մեկ տարի անց նրան կարող են անվճար թողնել, և սա կրկին դրամական վնաս է:

Այսպես թե այնպես, Կրիշտիանուն կհեռանա: Դա տեղի կունենա Եվրո-2020-ից հետո՝ ամռանը, երբ պորտուգալացիները սովորությունից ելնելով՝ կարող են մի շարք ուժեղ հանդիպումներ անցկացնել՝ համոզելով պոտենցիալ գնորդին գործարքի անհրաժեշտության մեջ, կամ ավելի ուշ, բայց «Յուվենթուսի» համար խնդիրը չի փոխվում՝ նրանց շտապ անհրաժեշտ են անկախ խաղացողներ, որոնք տարբերություն են ստեղծում:

Ակումբի սեփականատերը Նեդվեդին հանձնարարել է փնտրել աստղ, որը կփոխարինի Ռոնալդուին: Դա կարող է լինել Սալահը կամ Հոլանդը։ Օրինակ՝ Մոհամեդը յոթ տարով փոքր է Կրիշտիանուից: Նրան ավելի շահավետ է վճարել 12-15 միլիոն եվրո, քան անխուսափելիորեն ծերացող Ռոնալդուին տալ 31 միլիոն՝ չհաշված բոնուսները:

Իմանալով Ռոնալդուին՝ կասկած չկա, որ նա խնդրում է ուժեղացնել կազմը: Ռոնալդուի շուրջ ոչ մի գերաստղ չկա: Ոչ երիտասարդ Կրոսը, Մոդրիչը, Կազեմիրոն, Մարսելոն, Ռամոսը, Բեյլը և Բենզեման, որոնք գտնվում են իրենց գագաթնակետին:

«Յուվենթուսն» ավելի թույլ կազմ ունի, քան «Ռեալը»` Զիդանի ոսկե մրցաշրջանները: Ինչ-որ իմաստով, Ռոնալդուն Թուրինում հայտնվեց Պորտուգալիայի հավաքականում: Արդյունքում՝ «Յուվենթուսը» թիմ է, որը Սերիա Ա-ում զիջում է «Միլանին», «Ինտերին» և պայքարում է «Ռոմայի» հետ:

Միևնույն ժամանակ, «Յուվենթուսի» տրանսֆերային բյուջեն բացառում է միաժամանակ Հոլանդի, Սալահի և Դե Բրույնեի պայմանագրերը, որպեսզի 36-ամյա Ռոնալդուն ուժեղ աջակցություն ստանա հարձակման գծում՝ Չեմպիոնների լիգայում վստահ հաղթանակի համար:

Դժվար կլինի պորտուգալացի գործակալի համար: Եվրոպայում չկա մի թիմ, որը մեծ գումարներ կվճարի «Յուվենթուսին» ու թագավորական պայմանագիր կկնքի 36-ամյա խաղացողի հետ: Բայց եթե հարձակվողի և ակումբի հարաբերությունները վատթարանան, պետք է հույս դնել անհատական արդյունքների վրա։

Կրիշտիանուն ռմբարկուների անձնական մրցավազքում քիչ անձնական հաղթանակ կունենա, եթե «Յուվենթուսը» զբաղեցնի վեցերորդ տեղը: Չեմպիոնների լիգայի ուղեգիր կորցնելու դեպքում պորտուգալացին հաստատ նախաձեռնելու է հեռանալ: Ռոնալդուն՝ Եվրոպայի լիգայում… անհեթեթություն է:

Եթե «Յուվենթուսը» կարողանար ուժեղանալ Հոլանդի և Մբապեի տրանսֆերներով, ապա Ռոնալդուն կխաղար մարզչի դերում: Բայց Էրլինգի և Կիլիանի հանդիպումները մեզ հիշեցնում են, որ ժամանակն անխնա է: Ռոնալդուն ֆուտբոլային «պապիկ» է, գավաթներ վերցնելու համար նրան պետք է հզոր թիմ ու խորամանկ մարզիչ:

Ռոնալդուն կվերադառնա Մադրիդի «Ռեալ», եթե Պերեսն օգտագործի այս քայլը Մբապեին հրապուրելու համար: Բայց այս գործարքը կասկածի տակ է նաև այն պատճառով, որ մադրիդյան ակումբը կնախընտրի գնել Մբապեին և Հոլանդին՝ Ռոնալդուի համար մեծ գումարներ վճարելու փոխարեն։

Անսովոր եզրակացություն է, բայց Ռոնալդուն կարող է կորցնել հետաքրքրությունը «Յուվենթուսում» խաղալու նկատմամբ, իսկ հետո ավելի լավ տարբերակ չգտնի:

Ռոնալդուն սովոր է «Ռեալի» հետ ազգային առաջնությունում ձախողումներին, բայց Չեմպիոնների լիգայում նվաստացում չի սիրում: Նա չի սիրում նաև ժամանակ վատնել: Հատկապես հաշվի առնելով, որ նրան ֆուտբոլում մի քանի տարի է մնացել:

Բայց Անյելին ունի հաղթաթուղթ: Եթե Զիդանը ամռանը հեռանա «Ռեալից», ապա նրան կհրավիրեն «Յուվենթուս»: Այնուհետև Ռոնալդուն, տարիներ անց, կստանա այն, ինչի հույսը դրել էր` աշխատել Չեմպիոնների լիգայում հաղթանակների մեկ այլ վարպետի հետ:

2018 թվականին Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուին վաճառեց «Յուվենթուսին» և որոշեց Գարեթ Բեյլին դարձնել սերուցքայինների գլխավոր աստղ: Սա Պերեսի առաջին լուրջ սխալը չէ, բայց արժե ընդունել, որ ծերունին սովորել է ընդունել սխալները: Նրան հաջողվեց վերադարձնել Զիդանին, որը հիմնականում հեռացավ Կրիշտիանուից բաժանվելու պատճառով, և անձամբ հաշտություն կնքեց Ռոնալդուի հետ: Մեկ տարի առաջ պորտուգալացին Մադրիդ եկավ Էլ Կլասիկոյի համար, նույնիսկ մտավ թիմի հանդերձարան:

Այս ամռանը Ռոնալդուի վերադարձը «Ռեալ» ավելի հավանական է, որ պորտուգալացին վերջին ամիսների ընթացքում կապի մեջ է եղել նախկին ակումբի հետ, և «Յուվենթուսի» հորդորներից հետո Ֆլորենտինո Պերեսը և Խորխե Մենդեսը պայմանավորվել են քննարկել Կրիշտիանուի տեղափոխությունը Մադրիդ: Սա քննարկվել է մեկից ավելի անգամ ոչ ֆորմալ պայմաններում: AS մայրաքաղաքային թերթի լրագրող Խոսեպ Պեդրոլը պնդում է, որ Ռոնալդուն ինքը երազում է կրկին սպիտակ շապիկ կրելու մասին:

Դրան հավատալը բավականին հեշտ է: Նախ, Սանտիագո Բեռնաբեուում Կրիշտիանուն անցկացրեց իր կարիերայի ամենաերջանիկ փուլը՝ նա նվաճեց Չեմպիոնների լիգան չորս անգամ և չորս անգամ հաղթեց «Ոսկե գնդակը»։ Նա արքայական ակումբի կազմում անցկացրած 439 խաղում խփեց 450 գոլ: Երկրորդ, Ռոնալդուի ջերմասեր ընտանիքը կլիմայի պատճառով չի սիրում Թուրինը, իսկ ֆուտբոլիստի մայրը ոչ մի կերպ չի ցանկանում լքել իր հայրենի Մադեյրան: Մադրիդում գտնվելու ընթացքում նրան ավելի հեշտ կլինի այցելել: Երրորդ, հենց հիմա, Կրիշտիանուն իսկապես շատ տարբերակներ չունի Եվրոպայում, և նա դեռ ժամանակ կունենա «Մայամի Ինտերում» խաղալու համար: 40-ից հետո կյանքը նոր է սկսվում:

Կրիշտիանուն ուշադիր հետևում է Մադրիդի «Ռեալին», նա քաջատեղյակ է թիմի ներկայիս վիճակին: Ռոնալդուն վստահ է, որ երիտասարդ թիմը ամուր ներուժ ունի, և ինքը կարող է լինել այն փոփոխությունը, որը կստիպի մադրիդցիներին աշխատել ամբողջությամբ և հավակնել բոլոր գավաթներին:

Ֆինանսական տեսանկյունից գործարքը ևս ձեռնտու է։ Պերեսը հեշտությամբ կփոխհատուցի նրա համար վճարված գումարը՝ մարզաշապիկների և տոմսերի վաճառքի գումարներից, եթե նոր մրցաշրջանում երկրպագուները տրիբունաներ վերադառնան:

Բացի այդ, Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» ծանրության հսկայական կենտրոն է, որը վերջին տարիներին կորցրել է Արքայական ակումբը: Կրիշտիանուի վերադարձը կարող է ստիպել Սերխիո Ռամոսին համաձայնել ակումբի առաջարկին նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ, իսկ ապագայում դա կնպաստի Ռոնալդուի երկրպագու Կիլիան Մբապպեի տրանսֆերին: Կուռքի կողքին մեկ-երկու սեզոն անցկացնելը մի բան է, որին ֆրանսիացին չի կարող դիմակայել:

Դուք գիտեք, թե ինչպիսի խաղացող է նա, ինչ է նա արել «Ռեալի» համար և ինչպես են նրան սիրում այս ակումբում: Նա մտավ Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ: Բայց հիմա նա «Յուվենթուսի» խաղացող է, և պետք է հարգել դա։

Սիրարփի Աղաբաբյան