Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոմա»-«Նապոլի»․ո՞վ է ֆավորիտը

d5bcd5b8d5b4d5a1 d5b6d5a1d5bad5b8d5acd5abe280a4d5b8d59ed5be d5a7 d686d5a1d5bed5b8d680d5abd5bfd5a8 60579ece7ea74

Չորս խաղ անընդմեջ «Նապոլին» չի պարտվում, բայց արդյո՞ք նեապոլցիները կկարողանան շարունակել հաջողությունները «Ռոմայի» հետ արտագնա խաղում։

Խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում այսօր՝ 23։45-ին։

«Ռոմա»

«Ռոման» մրցաշրջանն անցկացնում է բավականին նորմալ։ Օբյեկտիվ պատճառներով Պաուլո Ֆոնսեկայի թիմը չէր կարող իրենց առջև դնել ավելի լուրջ խնդիրներ, քան Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարը, մինչդեռ հռոմեացիները շարունակում են մնալ հավակնորդների շարքում: 28-րդ տուրի մեկնարկին «գայլերը» մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում են, բայց միևնույն ժամանակ մեկ հաղթանակը կարող է նրանց տեղափոխել չորրորդ տեղ՝ «Ատալանտան» միայն երկու միավորի հեռավորության վրա է:

«Ռոման» որպես մրցակիցներ ունի «Նապոլիին» ու «Լացիոյին», բայց եթե «արծիվները» այս պահի դրությամբ հետ են մնում չորս միավորով, ապա «նեապոլցիները» առաջ են անցել լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ, բայց նրանք դեռ պահուստային հանդիպում ունեն: Վերջին տուրում «Ռոման» ձախողվեց՝ «հռոմեացիները» «Պարմայի» հետ արտագնա խաղում պարտվեցին 0:2 հաշվով՝ ընդհատելով երկու անընդմեջ հաղթանակների շարքը:

Շատ առումներով, «Պարմայից» պարտությունը պայմանավորված էր «Ռոմայի»՝ Եվրոպա լիգայում մասնակցությամբ։ Անհաջողությունից մի քանի օր առաջ գայլերը տանը 3:0 հաշվով հաղթեցին «Շախտյորին»՝ այնտեղ մեծ էներգիա սպառելով: Պատասխան խաղում հռոմեացիները կարողացան հերթական անգամ 2:1 հաշվով հաղթել մրցակցին։ Այժմ մրցաշարի քառորդ եզրափակչում նրանք կհանդիպեն «Այաքսի» հետ:

«Նապոլի»

«Նապոլին» հետապնդում է նույն նպատակները, ինչ իր ներկայիս մրցակիցը՝ Ջենարո Գատուզոյի թիմը ձգտում է հայտնվել Չեմպիոնների լիգայում: Ընդհանրապես, նեապոլցիների հաջողության շանսերը շատ մեծ են՝ նրանք 50 միավորով աղյուսակի հինգերորդ հորիզոնականում են՝ ընդամենը երկու միավորով զիջելով չորրորդ «Ատալանտային», բայց միևնույն ժամանակ, «պարթենոպեացիները» դեռևս պահուստային հանդիպում ունեն, որի շնորհիվ նրանք կարող են շրջանցել մրցակցին:

Գուտուզոյի պաշտոնանկության մասին նոր շշուկներից անմիջապես հետո «Նապոլին» լրջորեն բարելավեց ֆուտբոլի որակը: «Նապոլին» հաղթեց «Բենեվենտոյին» (2:0) և «Բոլոնիային» (3:1), բաց թողեց «Սասուոլոյի» նկատմամբ հաղթանակը (3:3): Վերջին տուրում նեապոլցիները երեք կարևոր միավոր վաստակեցին «Միլանի» հետ խաղում՝ Մատեո Պոլիտանոյի գոլը բավական էր նվազագույն հաշվով արտագնա հաղթանակի համար:

«Նապոլին» վերջերս բարելավել է ֆուտբոլի որակը, կադրային իրավիճակը համեմատաբար կայունացել է, չնայած կորուստները միանշանակ առկա են: Նեապոլցիները վերջին տուրում կարողացան արտագնա հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ, և այսօր խնդիրն անպայման նույնն է լինելու՝ «Ռոման» կորուստներ ունի պաշտպանության կենտրոնում, իսկ Գատուզոյի սաները ի վիճակի են հաղթանակի հասնել Հռոմում, նրանք ավելի լավ տեսք ունեն, քան հռոմեացիները: իրենց խաղում:

«Ռոման» թույլ է տալիս մրցակիցներին շատ բան ստեղծել իրենց դարպասի մոտ, ինչը հաճախ բերում է բաց թողած գոլերի, «Նապոլիի» հարձակումը արագ է և արդյունավետ, հյուրերը դժվար թե Հռոմում մնան առանց գոլերի:

Միևնույն ժամանակ, «Ռոման» շատ է խփում, հատկապես տանը։ Բայց հռոմեացիներին կարող է լրջորեն խանգարել Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։

Սիրարփի Աղաբաբյան