Cryptocurrency Prices by Coinlib

Հրդեհ` Երևանի Րաֆֆու փողոցում. այրվում է «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստը

d5b0d680d5a4d5a5d5b0 d5a5d680d687d5a1d5b6d5ab d680d5a1d686d686d5b8d682 d683d5b8d5b2d5b8d681d5b8d682d5b4 d5a1d5b5d680d5bed5b8d682d5b4 6057647a6cbfc
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

26 0 0

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է քաղցրավենիք։ ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն։