Cryptocurrency Prices by Coinlib

Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է. Հարությունյան

d5a6d5a3d5b8d682d5b4 d5a5d5b4 d5b8d680 d5a5d680d5a1d5a6d5a1d5b6d684d5bd d5b7d5a1d5bf d5b4d5b8d5bf d5a7 d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5 605712b5603be

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաաքականի անդամ 57 կգ քաշային կարգի ըմբիշ Արսեն Հարությունյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում ամփոփեց վարկանիշային մրցաշարը։

«Իմ նպատակներից մեկն էր Օլիմպիական խաղերին մասնակցելը, իսկ վարկանիշային մրցաշարը՝ քայլ էր դեպի նպատակ։

Բոլոր գոտեմարտերը բարդ են եղել, եթե կա մրցակցություն կա նաև բարդություն: Չեմ առանձնացնի գոտեմարտներս, բոլորին էլ հոգեբանորեն պատրաստ եմ եղել։ Մրցագորգ բարձրացել եմ հաղթողի հոգեբանությամբ, որի համար շնորհակալ եմ անձնական մարզիչներիս հավաքականի մարզիչներին և իմ հոգեբանին, որը միշտ կողքիս է և հոգեբանորեն նախապատրաստում է գոտեմարտերիս։ Աշխարհի գավաթի խաղարկությւոնից հետո վերադարձել եմ մարզումներիս։ Մարզիչներիս հետ օր ու գիշեր աշխատել ենք սխալների ուղղման վրա։ Դուք էլ ականատես եղաք ,որ աշխատանքները ապարդյուն չէին, կարողացա արդարացնել բոլորի սպասումները»,- ասել է նա:

Բուդապեշտի եվրոպական վարկանիշայի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: