Cryptocurrency Prices by Coinlib

Երեւանի կենտրոնում բացվել է «Տաշիր»-ի կողմից վերակառուցված գետնանցումը

d5a5d680d5a5d682d5a1d5b6d5ab d5afd5a5d5b6d5bfd680d5b8d5b6d5b8d682d5b4 d5a2d5a1d681d5bed5a5d5ac d5a7 d5bfd5a1d5b7d5abd680 d5ab 605758f92b5d6
Մաշտոցի 20/4 հասցեում գտնվող «Անցում No.1»-ը լիովին վերակառուցվել է՝ վերածվելով քաղաքակիրթ, ժամանակակից գետնանցման։

Գետնանցումն ունի գեղեցիկ եւ հարմարավետ ինտերիեր, շարժասանդուղք, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված էլեկտրական անցուղի։

Նախկինում այստեղ գործել է նաեւ հանրախանութ, որի տարածքում այժմ գործելու են «Տաշիր Պիցցա», «Սուտեկի Սուշի Բար» սննդի կետերը, «Երեւան Սիթի» սուպերմարկետը, «Ամերիաբանկը» , «Մինիսո» «Այ մոբայլ», «Պոդրուժկա» խանութ սրահները,- տեղեկացրել են «Անցում No.1»-ից ։

Ինչպես նշել են Երեւանի քաղաքապետարանում, կառուցապատումն իրականացրել է «Տաշիր» խումբը՝ քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

«Ստորգետնյա անցումը ներառական է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»,- նշել են Երեւանի քաղաքապետարանում։

Աղբյուրը՝ Banks.am