Cryptocurrency Prices by Coinlib

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային մրցաշարում

d5b0d5b8d682d5b6d5a1d5b0d5bcd5b8d5b4d5a5d5a1d5afd5a1d5b6 d5b8d5b3d5ab d5a8d5b4d5a2d5abd5b7d5b6d5a5d680d5a8 d5bdd5afd5bdd5b8d682d5b4 6055a473e5e43

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կսկսի պայքարը1/8 եզրափակչից և կմրցի Արդիթ Ֆազլջիջա (Շվեդիա) – Դավիթ Էրսետիչ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Բելառուսից Ալեքսանդր Լիավոնչուկի հետ:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/8 եզրափակիչում կփորձի հաղթել խորվաթ Իվան Հուկլեկին:

Եվ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում Ֆինլանդիան ներկայացնող Յոհանես Մաենպաեաեն է:

Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քվոտան ստանում են այն մարզիկները, որոնք հասնում են եզրափակիչ:

Հունահռոմեական ոճում Հայաստանն արդեն իսկ ունի երկու ուղեգիր` Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: Նախօրեին օլիմպիական ուղեգիր նվաճեցին ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: