Cryptocurrency Prices by Coinlib

Խոշոր ավտովթար «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում. կան տուժածներ

d5add5b8d5b7d5b8d680 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5a5d680d687d5a1d5b6 d5b4d5b8d5ac d5a1d5bcd687d5bfd680d5ab d5afd5a5d5b6 6055a25859c32
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

23 0 0

Բախվել են Mercedes-C 180, Mercedes E 320, Infiniti QX56 և Nissan X-trail մակնիշների ավտոմեքենաներ։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում վթար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են մարտի 19-ին, ժամը 22:51-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-C 180, Mercedes E 320, Infiniti QX56 և Nissan X-trail մակնիշների ավտոմեքենաները։

«Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), որը հոսպտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ «Էրեբունի» ԲԿ են հոսպիտալացվել նաև Nissan X-trail մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված՝ 1969 թ․) և ուղևոր Շ․ Ն․ (ծնված՝ 1979 թ․)»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով