Cryptocurrency Prices by Coinlib

Բարդ ճանապարհ «Սիթիի» համար և Ռամոսի ու Սալահի հանդիպումը. Չեմպիոնների լիգա

d5a2d5a1d680d5a4 d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0 d5bdd5abd5a9d5abd5ab d5b0d5a1d5b4d5a1d680 d687 d5bcd5a1d5b4d5b8d5bdd5ab d5b8 605614fa50075

Մենք հիմա գիտենք, թե ինչ է մեզ սպասվում Չեմպիոնների լիգայում առաջիկա ամիսներին: Շվեյցարիայի Նիոն քաղաքում որոշվեց մրցաշարի մնացած հատվածի ամենակարևորը՝ հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը:

¼ եզրափակչում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Դորտմունդ», «Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ», «Պորտու»-«Չելսի» և «Բավարիա»-ՊՍԺ զույգերը։

  • Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 6-7-ը, պատասխան հանդիպումները` ապրիլի 13-14-ը: Կիսաեզրափակչի ամսաթվերն են ապրիլի 27-28-ը և մայիսի 4-5-ը: Եզրափակիչ՝ մայիսի 29-ին՝ Ստամբուլում։
  • Անցած ամառ «Բավարիան» և ՊՍԺ-ն խաղացին եզրափակչում: Բայց այդ ժամանակից ի վեր ինչ-որ բաներ փոխվել են: ՊՍԺ-ն փոխեց մարզչին՝ Թոմաս Տուխելը հեռացավ, եկավ Մաուրիսիո Պոչետինոն:

Ֆրանսիայում ՊՍԺ-ն այժմ երկրորդ տեղում է: Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպումը հենց «Լիլի» դեմ առաջին տեղի խաղից հետո է:

  • «Ռեալ»-«Լիվերպուլը» զույգը նույնպես վերջերս խաղաց եզրափակչում՝ 2018-ին Կիևում: Մո Սալահը հստակ հիշում է, թե ինչպես Սերխիո Ռամոսը վնասեց իրեն հենց մեկնարկում: Երկու տարի առաջ եգիպտացին ասաց, որ ինքը հաղորդագրություն է ստացել Ռամոսից, բայց չի ընդունում ներողությունը:

«Լիվերպուլի» համար Չեմպիոնների լիգայի գավաթը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա դուրս գալու ամենադյուրին ճանապարհն է: Ինքը՝ Յուրգեն Կլոպը, դա ընդունում է: Անցյալ տարի «կարմիրներին» կասեցրեց հենց մադրիդյան ակումբը:

  • «Մանչեսթեր Սիթին» և Դորտմունդի «Բորուսիան» ավելի շատ ընդհանուր բան ունեն, քան կարող եք կարծել: Օրինակ՝ Ջեյդոն Սանչոն մանչեսթերյան ակումբի ակադեմիայի շրջանավարտ է: Գերմանական թիմում ընդգրկված են նաև Ջովանի Ռեյնան և Էրլինգ Հոլանդը՝ «Սիթիի» լեգենդներ Կլաուդիո Ռեյնայի և Ալֆա-Ինգ Հոլանդի որդիները:
  • «Չելսին» և »Պորտուն» Չեմպիոնների լիգայում 8 անգամ հանդիպել են միմյանց, և պորտուգալական թիմը երբեք արտագնա հաղթանակ չի տարել: Ակումբները վերջին անգամ միմյանց դեմ խաղացել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2015/16 թթ. խմբային փուլում և փոխանակվել են տնային հաղթանակներով:
  • Աղյուսակի վերին մասի կիսաեզրափակիչն ամենաինտրիգայինն է: Կարող է լինել առճակատում Պեպի նախկին և ներկա թիմերի միջև («Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա»), նավթային դերբի («Մանչեսթեր Սիթի» և ՊՍԺ) և 2012/13 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչի կրկնությունը («Բավարիա» «Բորուսիա»):

Հնարավոր է նաև անսպասելի կիսաեզրափակիչ «Բորուսիայի» և ՊՍԺ-ի միջև, բայց կանխատեսողներն իրականում չեն հավատում նման դասավորվածությանը:

  • Երկրորդ կիսաեզրափակիչը կարող է մեզ տալ մի զույգ՝ «Չելսի» և «Լիվերպուլ»՝ 2000-ականների դասական հակամարտություն: 2005-2009 թվականներին թիմերն իրար մեջ անցկացրել են 10 հանդիպում. 6-ը տեղի են ունեցել կիսաեզրափակչում: Երեք կիսաեզրափակիչներից երկուսում «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ:

Բայց «Ռեալ»-«Պորտու» խաղը նույնպես ոչ ոք չի բացառում:

Եզրափակիչ դուրս գալու ֆավորիտ են համարվում «Մանչեսթեր Սիթին» (56%) և «Չելսին» (42%): Եզրափակչի համար «Լիվերպուլի» և «Բավարիայի»  շանսերը զգալիորեն ցածր են, համապատասխանաբար՝ 27% և 28%: Մասնագետներն ընդհանրապես չեն հավատում «Պորտուին»՝ ընդամենը 5%:

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակչում կարող է հանդիպել «Այաքսի» կամ «Ռոմայի» հետ, իսկ «Արսենալը»՝ «Վիլյառեալի»։

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից մեկ ժամ անց Եվրոպա լիգայի թիմերը պարզեցին իրենց մրցակիցներին քառորդ եզրափակչում։

  • Քառորդ եզրափակչի հանդիպումները կանցկացվեն ապրիլի 8-ին և 15-ին: Կիսաեզրափակիչները՝ ապրիլի 29-ին և մայիսի 6-ին: Եզրափակիչը՝ մայիսի 26-ին, Լեհաստանի Գդանսկ քաղաքում:
  • Հնարավորություն կար զուտ անգլիական և զուտ իսպանական կիսաեզրափակիչների: Բայց «Արսենալը»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ «Գրանադան»՝ «Վիլյառեալի» հետ, աղյուսակի տարբեր մասերում են: Այսպիսով, նույն երկրի երկու ակումբների դիմակայություն կարող է տեղի ունենալ միայն եզրափակչում:

Սիրարփի Աղաբաբյան