Cryptocurrency Prices by Coinlib

2020-ին ավելացել է բանկերի հաճախորդների եւ բանկային հաշիվների թիվը

2020 d5abd5b6 d5a1d5bed5a5d5acd5a1d681d5a5d5ac d5a7 d5a2d5a1d5b6d5afd5a5d680d5ab d5b0d5a1d5b3d5a1d5add5b8d680d5a4d5b6d5a5d680d5ab d5a5 605461abb1eda

Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ներկայացրել է ՀՀ առեւտրային բանկերում սպասարկվող հաճախորդների եւ նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ տվյալներ։

2020թ․-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):

Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաեւ հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):

Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում եւ շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության եւ վստահության համար:

Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:  Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի եւ Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եվրոպայի եւ Ամերիկայի մեծ ու փոքր առեւտրի կենտրոններ:

*Հիշեցում. Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ:

Աղբյուրը՝ Banks.am