Cryptocurrency Prices by Coinlib

Փրկարարները Սիսիան — «Զանգեր» հատվածում արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա

d683d680d5afd5a1d680d5a1d680d5b6d5a5d680d5a8 d5bdd5abd5bdd5abd5a1d5b6 d5a6d5a1d5b6d5a3d5a5d680 d5b0d5a1d5bfd5bed5a1d5ae 605515b9127e8
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

8 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210320/26862674/prkararnern-argelapakumic-durs-en-berel-22-avtomeqena.html

Կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան — «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան — «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա:

ԱԻՆ-տց տեղեկացնում են, որ ժամը 21:02-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է, ճանապարհահատվածին առկա է մերկասառույց: