Cryptocurrency Prices by Coinlib

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ընկերությանը

d5bed5bfd5a2 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6 d5a2d5a1d5b6d5afd5a8 d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1d5bed5b8d680d5a5d5ac d5a7 d5a1d680 6054454cc142f

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների եւ փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:

Վերջերս բանկը ֆինանսավորել է ընկերությանը՝ բիզնեսի առջեւ դրված նպատակների իրականացման՝ մասնավորապես շրջանառու միջոցների համալրման եւ մատակարար գործընկերների նկատմամբ պարտավորությունների մարման նպատակով։

«Արդիս» ընկերությունը զբաղվում է սննդամթերքի եւ հացաբուլկեղենի, հրուշակեղենի եւ մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների, կաթնամթերքի եւ ճարպայուղային արտադրանքի, ինչպես նաեւ սննդային հավելումների եւ համեմունքների  ներմուծմամբ եւ մեծածախ վաճառքով: Ապրանքները ներմուծվում են եվրոպական շատ երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից:

«Արդիս» ՍՊԸ-ն կաթնամթերքի միջազգային ֆրանսիական Lactalis կոնցեռնի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, որը հանդիսանում է աշխարհում առաջին խոշորագույն կաթնամթերք արտադրողը եւ Եվրոպայում պանրի արտադրության առաջատարը:

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նաեւ ավստրիական Backaldrin ընկերությունը, որն առաջատարն է հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի սննդային բաղադրիչների արտադրության ոլորտում:

«Արդիսը» ներկայացնում է նաեւ ուկրաինական «DELTA WILMAR» ընկերությունը («SANIA» ապրանքանշան), ավստրիական «ESAROM» ընկերությունը, հանդիսանում է «PRESIDENT» (Ֆրանսիա-Իտալիա-Ռուսաստան-Ուկրաինա) ընկերության պաշտոնական գործընկերը, ներմուծում է ռուսական մի շարք ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են «Экоресурс», «Инчянский завод», «НМЖК» ընկերությունների խումբը («Хозяюшка»,  «Нежный», «Астория» ապրանքանշաններ):

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունն «Արդիս» ՍՊԸ-ին թույլ կտա իրականացնել բիզնեսի զարգացման նոր ծրագրեր, ընդլայնել առաջարկվող ապրանքների տեսականին` տեղական շուկայի պահանջարկին համապատասխան, բարձրացնել ներկրվող ապրանքատեսակների որակական եւ քանակական ցուցանիշները` հաշվի առնելով սննդի արդյունաբերության հիմնական միտումները եւ բարձրացնել ընկերության մրցունակությունը:

Միջին բիզնեսի  վարկավորումը եւ սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել  կարեւոր ոլորտներից է: Այդ պատճառով բանկը ռազմավարական նշանակություն է տալիս ճկուն բանկային պրոդուկտների եւ ֆինանսական գործիքների մշակմանն ու ներդրմանը, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը եւ այս սեգմենտի հաճախորդների բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության  առանձնահատկությունները»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Աղբյուրը՝ Banks.am