Cryptocurrency Prices by Coinlib

Հայ-Ռուսական համալսարանի մասնակցությամբ հետազոտական ծրագիր կիրականացվի

d5b0d5a1d5b5 d5bcd5b8d682d5bdd5a1d5afd5a1d5b6 d5b0d5a1d5b4d5a1d5acd5bdd5a1d680d5a1d5b6d5ab d5b4d5a1d5bdd5b6d5a1d5afd681d5b8d682d5a9 6054b6b811dd9
Հայ-Ռուսական համալսարանն (ՀՌՀ) իրականացնում է «Տնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ կայուն տնտեսական աճի ապահովման հարկաբյուջետային եւ ոլորտային քաղաքականությունների կիրառումը ՀՀ-ում» թեմայով հետազոտական ծրագիր:

Ինչպես նշել են ՀՌՀ մամուլի ծառայությունում, ծրագիրը կիրականացվի «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«ՀՌՀ-ի Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի գիտական թիմի ներկայացրած հայտի միջոցով Հիմնադրամի հետ համագործակցության ձեռքբերումը փաստում է Հայ-Ռուսական համալսարանի բարձր վարկանիշի եւ գիտական մեծ ներուժի առկայության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գիտական թիմի կողմից ուսումնասիրվելու է Հայաստանում կիրառված հակաճգնաժամային կառավարման փորձը եւ արդյունավետությունը, ինչպես նաեւ հակաճգնաժամային կառավարման հակացիկլիկ կարգավորման միջազգային փորձը եւ դրա կիրառման հնարավորությունը Հայաստանում։

Հետազոտության շրջանակում բացահայտվելու են այն ոլորտները, որոնք ունեն զարգացման ներուժ եւ կարող են հանդիսանալ շարժիչ ուժ՝ Հայաստանի տնտեսության վերականգնման եւ հետագա զարգացման համար:

Իրականացվելու է նաեւ ՀՀ հարկաբյուջետային, արդյունաբերական գյուղատնտեսության, գիտատեխնիկական քաղաքականության, կապիտալի շուկայի, կենսաթոշակային ապահովագրության, ներդրումների քաղաքականության խրախուսման եւ անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցվածքների ու անհրաժեշտ փոփոխությունների վերլուծությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է գիտական սեմինարի եւ միջազգային գիտաժողովի անցկացում, որտեղ համապատասխանաբար կներկայացվեն առաջին եւ երկրորդ տարվա հետազոտությունների արդյունքները։  

«Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը` տնտեսագիտական կրթության եւ հետազոտական կարողությունների բարելավման միջոցով։

Աղբյուրը՝ Banks.am