Cryptocurrency Prices by Coinlib

Հաճախորդների միջազգային օրը՝ «Հայփոստ»-ում

d5b0d5a1d5b3d5a1d5add5b8d680d5a4d5b6d5a5d680d5ab d5b4d5abd5bbd5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6 d685d680d5a8d59d d5b0d5a1d5b5d683d5b8 6054b6beee572
«Հայփոստ» ընկերությունը միանում է Հաճախորդների միջազգային օրվան:

Հաճախորդների միջազգային օրվա առթիվ ընկերության ղեկավար անձնակազմի ավելի քան 130 աշխատակից այցելում են ողջ Հայաստանի տարածքում գտնվող 65-ից ավել փոստային բաժանմունք, շնորհավորում եւ շնորհակալություն հայտնում հաճախորդներին:

«Հայփոստ» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներն օրվա խորհրդով զրուցում են հաճախորդների հետ, լսում վերջիններիս առաջարկները, ծանոթանում առկա խնդիրներին, առաջարկում են լուծումներ եւ սպասարկման բարելավման ուղիներ:  

«Հայփոստ»-ում տոնական մթնոլորտը նաեւ տարածվում է ֆիզիկական եւ իրավաբանական հաճախորդներին ուղարկվող շնորհավորական բազմաթիվ նամակների, կազմակերպության ամենալոյալ հաճախորդներին շնորհավորական զանգերի, ինչպես նաեւ կազմակերպության թվային բոլոր հարթակների միջոցով։

««Հայփոստ»-ն այս տարի առաջին անգամ նշում է Հաճախորդների միջազգային օրը: Հայփոստ Թիմի անունից շնորհավորում եմ մեր սիրելի հաճախորդներին օրվա կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում, որ նրանք մեզ հետ են: «Հայփոստ»-ն առաջնորդվում է հաճախորդամետ նոր ռազմավարությունով, որով վստահեցնում ենք՝ անելու ենք առավելագույնը ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավման համար»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:    

«Անհերքելի փաստ է, որ հաճախորդի ճիշտ փորձառության հիման վրա կառավարվող ընկերությունները լավագույններն են աշխարհում՝ թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների եւ թե՛ բաժնետերերի աչքերում։ Եվ այսօր արդեն նոր հաճախորդակենտրոն ռազմավարության շնորհիվ մենք վստահ քայլեր ենք անում՝ Հայփոստ»-ը դարձնելու հայկական շուկայի լավագույն ընկերություններից մեկը»,- ասել է «Հայփոստ»-ի Հաճախորդի ռազմավարության եւ փորձառության գծով գլխավոր տնօրենի խորհրդական եւ Հաճախորդի փորձառության տնօրեն Շուշանիկ Ղալթախչյանը:

«Միջոցառման նպատակն է հաճախորդների փորձառության բարելավումը, ինչպես նաեւ հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա «Հայփոստ»-ի կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը՝ մեր հաճախորդների համար ավելի հարմար եւ հասանելի դարձնելը, ինչն էլ կնպաստի  հաճախորդների գոհունակության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Banks.am