Cryptocurrency Prices by Coinlib

Գավառում նորածին է մահացել

d5a3d5a1d5bed5a1d5bcd5b8d682d5b4 d5b6d5b8d680d5a1d5aed5abd5b6 d5a7 d5b4d5a1d5b0d5a1d681d5a5d5ac 6054891a185ee
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

36 0 0

Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. «Գավառ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը`նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում։

Նշված ԲԿ-ում կեսարյան վիրահատությանն է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի՝ 22-ամյա Աննա Խ-ն և տղա երեխա է լույս աշխարհ բերել։ Որոշ ժամանակ անց երեխան մահացել է։

Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգել են, որ երեխայի հարազատները վիճաբանություն են սկսել հիվանդանոցում։

Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով։