Cryptocurrency Prices by Coinlib

Wikimedia-ն բիզնես նախագիծ է գործարկել

wikimedia d5b6 d5a2d5abd5a6d5b6d5a5d5bd d5b6d5a1d5add5a1d5a3d5abd5ae d5a7 d5a3d5b8d680d5aed5a1d680d5afd5a5d5ac 60532c347bd5d
Wikipedia նախագիծը կառավարող Wikimedia հիմնադրամը հայտարարել է Wikimedia Enterprise բիզնես նախագծի գործարկման մասին: Նոր ծառայությունը վճարովի գործիքներ եւ ծառայություններ է տրամադրում ՏՏ խոշոր ընկերություններին՝ բովանդակության արդյունավետ օգտագործման համար, գրում է VC.ru-ն:

Նախագծի ներկայացուցիչը նշել է, որ Wikimedia Enterprise-ի եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների միջեւ քննարկումներն արդեն սկսվել են: Առայժմ հիմնադրամը կքննարկի այս գաղափարը Wikipedia-ին նվիրատվություններ ուղարկող օգտատերերի հետ:

Կազմակերպությունը հայտնել է, որ ՏՏ ընկերությունների հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել արդեն հունիսին: Wikipedia-ն առաջին անգամ է ուշադրություն դարձնում ծառայության բիզնես օգտատերերի վրա, ասել է հիմնադրամի ավագ տնօրեն Լեյն Բեքերը: «Մենք գիտեինք, որ նրանք կան, սակայն երբեք չէինք վերաբերվում նրանց որպես օգտատերերի բազայի»,- ասել է նա:

«Այս օգտատերերի համար Wikipedia-ն արդեն մի քանի տարի երկու շաբաթը մեկ անվճար պատրաստում է հոդվածների շտեմարան, որը հայտնվում էր կայքում։ Հենց այսպես են խոշոր ընկերությունները սովորաբար ներմուծում Wikipedia-ի բովանդակությունն իրենց հարթակներ՝ առանց հիմնադրամի օգնության: Վճարովի գործառույթների ներդրումից հետո անվճար տարբերակը դեռ հասանելի կլինի, սակայն կգործի ավելի վատ»,- գրում է պարբերականը:

Այնուամենայնիվ, հիմնադրամը չի կարծում, որ բիզնես նախագիծը երբեւէ կդառնա եկամտի հիմնական աղբյուր․ դեռեւս Wikipedia-ն ապավինում է օգտատերերի նվիրատվություններին եւ դրամաշնորհներին:

Աղբյուրը՝ Banks.am