Cryptocurrency Prices by Coinlib

Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը

raiffeisen bank international d5a8 d5b5d5b8d682d5b6d5abd5a2d5a1d5b6d5afd5abd5b6 d5b7d5b6d5b8d680d5b0d5a5d5ac d5a7 d5b8d680d5a1d5afd5ab d5a3 605348ee0f3eb
Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award) մրցանակը:
 
Ինչպես հայտնել են բանկում, STP (Straight-Through Processing)-ը մրցանակը շնորհվում է միջազգային վճարային գործարքների ավտոմատացման եւ մշակման արագություն ապահովելու համար:
 
«Յունիբանկը ձգտում է SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար՝ իրականացնելով ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով»,- ասել են բանկում:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է երկու հաշվի բացում ՀՀ դրամով եւ արտարժույթով: Առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումները կիրականացվեն անվճար, այնուհետեւ՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով: Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:

«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար եւ ներառում է անվճար SWIFT փոխանցումներ: Հաճախորդներին տրամադրվում են անհատական փոխարժեքներ:

Աղբյուրը՝ Banks.am