Այս մասին ասված է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է ընկերության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Google-ը ցանկանում է մաս կազմել տնտեսության վերականգնմանը: Այդ պատճառով մենք նախատեսում ենք ավելի քան $7 մլրդ ներդնել ԱՄՆ-ի գրասենյակներում եւ տվյալների կենտրոններում եւ այս տարի ստեղծել երկրում առնվազն 10 հազ․ լիարժեք աշխատատեղ»,- ասել է Պիչայը: Նա ավելացրել է, որ կորպորացիան գումար կհատկացնի 19 նահանգներում ընդլայնման համար, եւ երկրում կբացվեն մի քանի նոր գրասենյակներ:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ միայն Կալիֆոռնիայում գտնվող գրասենյակները $1 մլրդ կստանան զարգացման համար: Կորպորացիան ներդրումներ կանի Նեբրասկա, Հարավային Կարոլինա, Վիրջինիա, Նեվադա եւ Տեխաս նահանգներում տվյալների կենտրոնների ընդլայնման մեջ: Նոր աշխատատեղեր կստեղծվեն Ատլանտայում, Վաշինգտոնում, Չիկագոյում եւ Նյու Յորքում:
Պիչայը բացատրել է, որ հատկացված միջոցները հետագայում թույլ կտան ընկերությանը ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ մատակարարել: Դա կնպաստի կորոնավիրուսային համավարակից տուժած ԱՄՆ տնտեսության վերականգնմանը:
Աղբյուրը՝ Banks.am