Cryptocurrency Prices by Coinlib

Fitch-ը բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը

fitch d5a8 d5a2d5a1d680d5a5d5acd5a1d5bed5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b4d5a1d5b7d5add5a1d680d5b0d5a1d5b5d5abd5b6 d5bfd5b6d5bfd5a5d5bdd5b8d682 60534902c8a6b
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2021թ. համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 6,1%՝ դեկտեմբերին սպասվող 5,3%-ի դիմաց, ասված է գործակալության զեկույցում:

Ինչպես հաղորդում է Prime-ը, Fitch-ի գնահատականների համաձայն՝ 2020թ․ համաշխարհային տնտեսությունը նվազել է 3,4%-ով, չնայած որ գործակալությունն ակնկալում էր 3,7%-ոց անկում: Fitch-ը ակնկալում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն 2021-ին բարձր կլինի 2,5%-ով`համեմատած 2019-ի հետ, նախքան կորոնավիրուսի համավարակը:

«Համաշխարհային տնտեսական աճի հեռանկարը բարելավվում է, քանի որ բյուջետային աջակցությունը կտրուկ բարձրանում է, տնտեսությունը հարմարվում է սոցիալական հեռավորությանը, իսկ պատվաստումները թափ են հավագում»,- ասված է զեկույցում:

Fitch-ը կանխատեսում է, որ ԱՄՆ ՀՆԱ-ի աճը 2021-ին կկազմի 6,2% (վերանայվել է 4,5%-ից), Չինաստանինը`8,4%` նախկինում սպասվող 8%-ի դիմաց: Եվրագոտու տնտեսությունը կաճի 4,7%-ով, ինչպես սպասվում էր նախկինում: Զարգացող երկրներում, բացառությամբ Չինաստանի, կանխատեսվում է 6% աճ՝ 5%-ի փոխարեն, որը նախկինում կանխատեսել էր գործակալությունը:

Fitch-ը պարզաբանում է, որ համաշխարհային տնտեսության հեռանկարի վերանայման հիմնական գործոնը՝ վերջերս ԱՄՆ-ում ընդունված ֆինանսական խթանիչ փաթեթն է, որը գերազանցեց սպասելիքները: «Դրա $1,9 տրլն ծավալը համաշխարհային ՀՆԱ-ի 2,5%-ից ավելին է»,- ընդգծում է գործակալությունը:

Fitch-ը նշում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ներդնումը նոր թափ է հավաքում, հատկապես՝ Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: «Եվրագոտին ավելի դանդաղ մեկնարկեց, սակայն ծրագիրը պետք է արագանա 2021-ի երկրորդ եռամսյակում»,- ասված է զեկույցում:

Աղբյուրը՝ Banks.am