Cryptocurrency Prices by Coinlib

Վբեյմար Անգուլոն միացել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանուն

d5bed5a2d5a5d5b5d5b4d5a1d680 d5a1d5b6d5a3d5b8d682d5acd5b8d5b6 d5b4d5abd5a1d681d5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d686 60531da79f709

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ուսումնամարզական հավաքի շրջանակնեում միացել է ևս մեկ ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խոակին Կապառոսի կողմից հրապարակված հայտացուցակում ընդգրկված էր 31 ֆուտբոլիստ: Բուժզննումից հետո պարզվել է, որ Վբեյմար Անգուլոն նույնպես պատրաստ է և կմիանա հավաքականին:

Նախօրեին Կապառոսը հրապարակել էր 31 ֆուտբոլիստի անուն, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին, և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: