Cryptocurrency Prices by Coinlib

Ճապոնիան ագրոոլորտում Հայաստանին օժանդակության 2 ծրագիր կհատկացնի

d5b3d5a1d5bad5b8d5b6d5abd5a1d5b6 d5a1d5a3d680d5b8d5b8d5acd5b8d680d5bfd5b8d682d5b4 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5abd5b6 d685d5aa 605348f4a4a65
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին օժանդակության երկու ծրագիր կհատկացնի, որի շրջանակում Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի կստեղծվի եւ Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի եւ ոռոգման համակարգի կկառուցվի:

Ծրագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշել է, որ Սիսիանում Ագրոսարքավորումների վերապատրաստման կենտրոնի հիմնումը միտված է զարգացնելու գյուղատնտեսական սարքավորումների կրթական բաղադրիչը` խրախուսելով ժամանակակից մեթոդների  եւ տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում:

Փոխնախարարի կողմից ընդգծվել է նաեւ Արաքսավան համայնքում կառուցվող ոռոգման համակարգի կարեւորությունը, քանի որ ոռոգման նոր համակարգի ներդնումը համայնքում կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, կբարելավի տեղի բնակչության կենսաապահովման մակարդակը` ուրվագծելով  վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան նշել է, որ թեեւ այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը եւ մարդկանց կյանքի եւ կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարեւորում է Ճապոնիայի կառավարությունը։

«Սիսիան քաղաքում ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծման» $69,971 արժողությամբ ծրագրի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին հատկացված տարածքի վրա հիմնվելու է ագրոտեխնիկական ուսումնական կենտրոն, որի արդյունքում, տարեկան ավելի քան 215 ուսանողներ ուղղակիորեն կօգտվեն ծրագրից: Կենտրոնը կծառայի նաեւ հարակից համայնքների բնակչությանը` մատուցելով գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման ծառայություններ: Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ֆերմերներին հողօգտագործման ոլորտում ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել` նվազեցնելով արտադրության ծախսերը եւ ապահովելով բարձր բերքատվություն։

«Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի եւ ոռոգման համակարգի կառուցման» $ 79,401 արժողությամբ դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արաքսավանում կառուցվելու է նոր պոմպակայան, ոռոգման նոր համակարգ, ինչպես նաեւ պոմպակայանի անխափան աշխատանքի համար էլեկտրակայան եւ հավելյալ 6 կմ օդային գիծ: Կառուցված էլեկտրակայանը թույլ կտա մեծացնել պոմպերի թողունակությունը ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն առաջիկա տարիների ընթացքում գյուղի ոռոգման խնդիրը վերջնականապես լուծելու համար։

Աղբյուրը՝ Banks.am