Cryptocurrency Prices by Coinlib

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ

d5b0d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6 d5a1d5a7d5af d5ab d5a1d680d5a4d5abd5a1d5afd5a1d5b6d5a1d681d5b4d5a1d5b6 d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5b6 6053650df378c

Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը եւ երկրի էներգետիկայի գործունեության կարեւոր այլ հարցեր են քննարկել այսօր Երեւանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։

Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի եւ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

«Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյոյր, եւ այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաեւ այսօր։ Մինչեւ 2040թ․ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իդկ հեռանկարում նաեւ նոր  ատոմակայանի կառուցում։ Կարեւոր է նաեւ ընդգխոլ, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, եւ շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել Կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության եւ ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»,- նշել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվախքների նախարար Սուրեն Պապիկյանը:


Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին

 «Այս տարի մենք նշում ենք կարեւոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդումնել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում եւ այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյոր եւ հանդիսանում է գիտության եւ բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, եւ մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության եւ անկախության հացում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»,- ասել է «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

«Երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։

2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել է ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ տվեց ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագորժման հավելյան ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանիարդիականացման եւ անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետեւյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում եւ ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները եւ ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձեւ։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահաորժվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի  ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Աղբյուրը՝ Banks.am