Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի կապիտալի շուկան ներկայացվեց օտարերկրյա ներդրողներին

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5afd5a1d5bad5abd5bfd5a1d5acd5ab d5b7d5b8d682d5afd5a1d5b6 d5b6d5a5d680d5afd5a1d5b5d5a1d681d5be 605348fb5aaef
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկան ներկայացրեցին Եվրո-Ասիական Ֆոնդային բորսաների միության (FEAS) կազմակերպած «Meet the Market» առցանց միջոցառմանը։

150 մասնակիցների թվում էին Ասիայի, Եվրոպայի ու Միջին Արևելքի երկրների բրոքերային ընկերություններ, ֆոնդի կառավարիչներ, միջազգային կորպորացիաներ, ինչպես նաև հայաստանյան շուկայի ներկայացուցիչներ՝ թողարկողներ, շուկայի մասնակիցներ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ։

Միջոցառումն իրականացվում էր առաջին անգամ, իսկ նախաձեռնության նպատակն էր կազմակերպված առցանց քննարկման միջոցով բարձրացնել Հայաստանի կապիտալի շուկայի մասին իրազեկվածության մակարդակը, այդ թվում՝ ցույց տալ շուկայի կառուցվածքը, առավելությունները, ցուցանիշները և հստակ պատասխանել հարցին՝ «Ինչու՞ ներդնել Հայաստանում»։

Միջոցառումը բացեց Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը, ով ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակն ու կանոնները։ Բացման խոսքից հետո Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը ներկայացրեց Հայաստանի մակրոտնտեսական բնութագիրը և նշեց մի շարք կարևոր կետեր։ Այնուհետև Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ներկայացրեց Հայաստանի կապիտալի շուկան՝ իր գրավչությամբ և բիզնես հնարավորություններով։ Սրան հետևեց հարց ու պատասխանը, որտեղ մասնակիցներն ակտիվ հարցեր ուղղեցին Հայաստանի ֆոնսային բորսայի ներկայացուցիչներին։

Միջոցառման վերջին մասում մասնակիցները բաժանվեցին երեք վիրտուալ սենյակների։ Հիմնական «սենյակում» շարունակվեց քննարկումը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի  ներկայացուցիչների հետ։ Երկրորդ «սենյակում» քննարկումը շարունակվեց Հայաստանի շուկայի մասնակիցների հետ, իսկ երրորդում հնարավոր եղավ հանդիպել հայաստանյան թողարկողներին։

FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանն ասաց․

«Այսօր այս նոր նախաձեռնությամբ մենք նշում ենք մեկ այլ կարևոր օր Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միության համար։ Մեզ անդամակցող Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան առաջինն էին, որ ներկայացրին տեղական կապիտալի շուկան ամբողջ աշխարհին։ Հետևաբար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բոլոր անդամներին և գործընկերներին, շնորհավորել միջոցառումը հաջողությամբ իրականացնելու համար»։

Իր հերթին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց․

«Այսօր Հայաստանի կապիտալի շուկայի համար կարևոր օր է, քանի որ այն ներկայացվում է հարյուրավոր մասնագետների։ Շնորհակալություն եմ հայտնում FEAS-ին և քարտուղարությանը՝ այսպիսի հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։ Չնայած 2020-ի բոլոր մարտահրավերներին, AMX-ը և Հայաստանի կապիտալի շուկան գրանցել են կապիտալի շուկայի տեսակետից պատմականորեն ամենաակտիվ տարին, հատկապես պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում և բաժնետոմսերի նոր մուտքով՝ արժեթղթերի շուկայում։ AMX-ը նաև ճանաչվել է Global Banking & Finance Review-ի «Հարավային Կովկասի լավագույն բորսա 2020»,  ինչը ևս մեկ անգամ մատնանշում է կապիտալի շուկայի զարգացման համար AMX-ի թիմի հմուտ և նվիրված աշխատանքը»։

Աղբյուրը՝ Banks.am