Cryptocurrency Prices by Coinlib

ԵՄ-ն հիմքեր չունի ՌԴ խոշոր գործարարների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար

d5a5d5b4 d5b6 d5b0d5abd5b4d684d5a5d680 d5b9d5b8d682d5b6d5ab d5bcd5a4 d5add5b8d5b7d5b8d680 d5a3d5b8d680d5aed5a1d680d5a1d680d5b6d5a5d680 6053651a606bd
Եվրամիությունը բավարար հիմքեր չունի ռուսաստանցի խոշոր գործարարների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բրյուսելում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ համայնքի 27 երկրների արտգործնախարարների մարտի 22-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ։

«Պատժամիջոցները հիմնված են ապացույցների վրա, որոնք պետք է լինեն էական, քանի որ գոյություն ունեն օրենք եւ դատարան: Պատժամիջոցների քաղաքական նպատակն է փոխել վարքագիծը: Մի օր մի օլիգարխ կարող է հայտնվել սեւ ցուցակում, բայց ոչ այն պատճառով, որ նա օլիգարխ է, այլ որոշակի գործողությունների համար»,- ասել է նա եւ ընդգծել, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում որոշակի հանցագործությունների եւ խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ:

Սպասվում է, որ ԵՄ 27 երկրների արտգործնախարարները մարտի 22-ին կայանալիք հանդիպմանը կհաստատեն նոր սահմանափակող միջոցներ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, որոնք, համայնքի կարծիքով, պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար:

Եվրամիությունն իր նոր մեխանիզմի շրջանակում մարտի 2-ին առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: Բրյուսելը սեւ ցուցակում ընդգրկեց ՌԴ չորս քաղաքացու՝ Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, Պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովին եւ Ռոսգվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովին: Բոլորն, ըստ համայնքի, պատասխանատու են Ալեքսեյ Նավալնուն դատապարտելու համար:

Աղբյուրը՝ Banks.am