Cryptocurrency Prices by Coinlib

Դեպի Ուկրաինա՝ առանց Մխիթարյանի․ «Շախտյոր»-«Ռոմա»

d5a4d5a5d5bad5ab d5b8d682d5afd680d5a1d5abd5b6d5a1d59d d5a1d5bcd5a1d5b6d681 d5b4d5add5abd5a9d5a1d680d5b5d5a1d5b6d5abe280a4 d5b7d5a1 605372a536aff

«Շախտյորն» առաջին խաղում խոշոր հաշվով զիջեց «Ռոմային»։ Կկարողանա՞ն ուկրաինացիները հաղթել պատասխան խաղում։

«Շախտյոր»

«Շախտյորը» հայտնվեց Չեմպիոնների լիգայի «մահվան խմբում» Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Չնայած այն հանգամանքին, որ Լուիս Կաստրոյի թիմը համարվում էր քառյակի հիմնական աութսայդերներից մեկը, մինչև վերջին տուրը «հանքափորները» պահպանում էին մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները, բայց, ի վերջո, զբաղեցրին երրորդ տեղը և հայտնվեցին Եվրոպա լիգայում:

«Հանքափորների» մրցակիցը Թել Ավիվի «Մաքքաբին» էր․ այդ դիմակայությունում «Շախտյորը» ֆավորիտ էր: Այս կարգավիճակն ի վերջո արդարացավ՝ 3:0 ընդհանուր հաշվով դոնեցկյան ակումբը հաղթեց մրցակցին: Սակայն արդեն «Ռոմայի» դեմ առաջին խաղում քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները գրեթե զրոյի էին հասնում՝ Հռոմում 0։3 հաշվով կրած պարտությունն արդեն կարելի է համարել դատավճիռ:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում «Շախտյորը» ներկայումս զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը և չորս միավորով է հետ մնում Կիևի «Դինամոյից»: Վերջին տուրում «Դեսնայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը դարձավ «Հանքափորների» մրցաշրջանի 11-րդ հաղթանակը:

«Ռոմա»

«Ռոման»  հայտնվեց Եվրոպա լիգայի շատ թույլ խմբում` Սոֆիայի ԲԿՄԱ-ի, «Յանգ Բոյզի» ու «Կլուժի» հետ միասին: Ինչպես սպասվում էր, Պաուլո Ֆոնսեկայի թիմը ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը և որպես մրցակից ձեռք բերեց «Բրագային»: «Զինագործները» չկարողացան պայքար պարտադրել՝ որպես այդպիսին. հռոմեացիները երկու անգամ էլ ուժեղ էին՝ 2:0՝ Պորտուգալիայում, և 3:1՝ Իտալիայում:

Ա Սերիայում «Ռոման»  շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայում տեղի համար, մինչդեռ «Գայլերը» աղյուսակի վեցերորդ հորիզոնականում են: Միևնույն ժամանակ, չորրորդ «Ատալանտայից» երկու միավորի հեռավորություն կա, ում հնարավոր է հաղթել հաջորդ փուլում: «Ռոմա»-ն  դուրս մնաց առաջին քառյակից` վերջին տուրում «Պարմայից» 0:2 հաշվով կրած պարտության պատճառով, որն ընդհատեց հռոմեացիների երեք անընդմեջ հաղթանակների շարքը:

Վիճակագրություն

«Շախտյորը» տանը երեք անգամ խաղացել է «Ռոմայի» դեմ՝ հաղթելով բոլոր երեք հանդիպումներում

«Շախտյորը» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին վեց խաղերում հինգ հաղթանակ է տարել

Վերջին երեք արտագնա հանդիպումներից միայն մեկում է «Ռոման»  կարողացել հաղթել

«Շախտյորն» անհաջող հանդես եկավ Հռոմում և խոշոր հաշվով պարտվեց՝ առանց կարևոր գոլ խփելու: Այնուամենայնիվ, դժվար թե կարելի է ասել, որ «հանքափորները» խաղային առումով լրջորեն զիջում էին իրենց մրցակիցներին. «Ռոման»  վստահ օգտագործեց իր բոլոր հնարավորությունները։

Ակնհայտ է, որ տանը «Շախտյորը» կձգտի ռևանշի հասնել։ Հաջողության շանսեր հաստատ կան, հաշվի առնելով, որ «Ռոման»  նախորդ երեք խաղերում «Շախտյորի» դեմ անընդմեջ պարտվում էր Ուկրաինայում: Բացի այդ, պաշտպանությունում «գայլերը» վերջին շրջանում պարբերաբար ձախողվում են: «Ռոման» նաև լուրջ կորուստ ունի՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի։

Սիրարփի Աղաբաբյան