Cryptocurrency Prices by Coinlib

«Բոլորը ուրախ կլինեն տեսնել Կրիշտիանուին»․ Վինիսիուսը՝ Ռոնալդուի վերադարձի մասին

d5a2d5b8d5acd5b8d680d5a8 d5b8d682d680d5a1d5ad d5afd5acd5abd5b6d5a5d5b6 d5bfd5a5d5bdd5b6d5a5d5ac d5afd680d5abd5b7d5bfd5abd5a1d5b6 6053aa9b638bb

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ջունիորն արձագանքել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ հավանական վերադարձի մասին լուրերին:

«Կրիշտիանուն այս ակումբի լեգենդն է: Նա շատ բանի հասավ: Ես ոչինչ չեմ կարող ավելացնել, քանի որ չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց «Ռեալում» բոլորը միշտ ուրախ կլինեն տեսնել Ռոնալդուին այստեղ»,- ասել է Վինիսիուսը:

Ռոնալդուն խաղում էր «Ռեալի» կազմում 2009-2018 թվականներին: Նա 450 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: Մադրիդի «Ռեալի» հետ Ռոնալդուն 4 անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին Ա Սերիայի 23 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան