Cryptocurrency Prices by Coinlib

Արոնյանը դուրս մնաց արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆից

d5a1d680d5b8d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5a4d5b8d682d680d5bd d5b4d5b6d5a1d681 d5a1d680d5a1d5a3 d5b7d5a1d5add5b4d5a1d5bfd5ab magnus carlsen invitational 605301716368c

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆից:

Առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի խաղային երկրորդ օրը Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին`1:2:

Նախօրեին էլ արագ շախմատի առաջին երկու պարտիաներում հաղթել էր Կարլսենը, իսկ երրորդ պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational պայքարը շարունակում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար:

Նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: