Cryptocurrency Prices by Coinlib

Telegram-ը $1 մլրդ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

telegram d5a8 1 d5b4d5acd680d5a4 d5aed5a1d5bed5a1d5acd5b8d5be d5bad5a1d680d5bfd5a1d5bfd5b8d5b4d5bdd5a5d680 d5a7 d5bfd5a5d5b2d5a1d5a2d5a1 6051da8308310
Telegram Group-ը հնգամյա փոխարկելի դոլարային պարտատոմսեր է տեղաբաշխել՝ 7% եկամտաբերությամբ, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

Տեղաբաշխման արդյունքները հաստատվում են նաեւ Bloomberg տերմինալի մարտի 15-ին թվագրված տվյալներով: Telegram-ը ներգրավել է $1 մլրդ՝ 7%-ով, մասնակցության համար նվազագույն լոտը կազմել է $500 հազ․: Պարտատոմսերը տեղաբաշխվել են մինչեւ 2026 թվականը, առաջին արժեկտրոնի վճարումը նախատեսված է 2021-ի սեպտեմբերին:

Պարտատոմսերի տեղաբաշխումը Telegram-ը սկսել էր նախորդ շաբաթ, հայցադիմումների մատյանը բացվել էր մարտի 9-ին։ Մեկ արժեթղթի անվանական արժեքը $1000 է, արժեկտրոնի ժամկետը՝ վեց ամիս: Պարտատոմսերի թողարկման պայմաններից մեկն այն է, որ բոնդերի սեփականատերերը կկարողանան փոխարկել դրանք բաժնետոմսերի՝ IPO-ի դեպքում ընկերության տեղաբաշխման գնից 10% զեղչով։

«Արտաբորսային շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպիչը հենց Telegram-ն է, սակայն ընկերությունն ունի մի քանի գործակալ: Ռուսաստանում՝ VTB Capital-ն ու Aton-ը, վկայում են Cbonds կայքի տվյալների: Ըստ RBC-ի աղբյուրի՝ մեկ այլ գործակալ է հանդիսանում «Ալֆա-Կապիտալ»-ը: Բոլոր ներդրումային կառույցների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից»,- գրում է պարբերականը:

Banks.am-ը հիշեցնում է, որ Telegram-ի $1 մլրդ ներգրավելու մտադրության մասին ավելի վաղ գրել էր «Կոմերսանտ»-ը։ Մասնավորապես, նշվում էր, որ պարտատոմսերը կտեղաբաշխվեն Եվրոպայից, Ասիայից եւ Միջին Արեւելքից ներդրողների սահմանափակ շրջանում։

Աղբյուրը՝ Banks.am