Cryptocurrency Prices by Coinlib

Փաշինյանի եւ Զուրաբովի հանդիպման հնարավոր թեմաները

d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6d5ab d5a5d682 d5a6d5b8d682d680d5a1d5a2d5b8d5bed5ab d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5b4d5a1d5b6 d5b0d5b6d5a1 6051bf2759356
Մարտի 16-ին կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին»:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ «վարչապետը կարեւորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ», իսկ
Զուրաբովը «ներկայացրել էր ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում»:

Հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչ ներդրումային ծրագրեր են քննարկել Փաշինյանն ու Զուրաբովը:

Կարելի է ենթադրել, որ նրանք խոսել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասին:

Ժամանակին Hetq.am-ը տեղեկացրել էր, որ 2020 թվականի փետրվարին «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ն ներկայացնող Զուրաբովը 2020թ. փետրվարի 3-ին ձեռք էր բերել 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում:

Բացառված չէ, որ Միխայիլ Զուրաբովը կարող է հետաքրքրված լինել նաեւ Հայաստանի այլ հանքարդյունաբերական ծրագրերով:

Աղբյուրը՝ Banks.am