Cryptocurrency Prices by Coinlib

«Համաշխարհային ֆուտբոլի օրացույցը պետք է ամբողջովին վերակառուցվի»․ Վենգեր

d5b0d5a1d5b4d5a1d5b7d5add5a1d680d5b0d5a1d5b5d5abd5b6 d686d5b8d682d5bfd5a2d5b8d5acd5ab d685d680d5a1d681d5b8d682d5b5d681d5a8 d5ba 6052593ede432

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով այժմ աշխատում է ՖԻՖԱ-ում, խոսել է թիմերի խաղացանկի մասին:

«Ես երազանք ունեմ և այն ամրապնդում եմ՝ աշխատելով Ճապոնիայում: Մենք խաղում էինք մարտից նոյեմբեր, և դա կատարյալ գրաֆիկ էր: Այս դեպքում այլևս չի լինի «նա դարձավ 2018/19 մրցաշրջանի չեմպիոն» արտահայտությունը: Ոչ, այս դեպքում կասենք՝ նա չեմպիոն դարձավ 2018-ին կամ 2019-ին:

Կարծում եմ, որ օրացույցը պետք է ամբողջովին վերակառուցվի: Ինֆանտինոյի հետ միասին մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել ֆուտբոլային աշխարհի գլխավոր դեմքերի հետ և քննարկել ամբողջական վերակազմակերպումը: Մենք պետք է այնպես ծրագրենք ապագան, որ ստիպված լինենք ավելի քիչ ճանապարհորդել:

2022 թվականի Աշխարհի առաջնության դեպքում, նոյեմբերից սկսած, մենք լավ հնարավորություն ունեցանք փոխել մրցաշրջանի կառուցվածքը, բայց դա տեղի չի ունենա:

Լայն քննարկումները կսկսվեն մարտին: Համոզված եմ, որ համաշխարհային ֆուտբոլի հավասարակշռված լինելու համար պետք է տեղի տան կամ եվրոպացիները, կամ մնացած աշխարհը: Չմոռանանք, որ ամառային արձակուրդը սկսվեց այն ժամանակ, երբ ֆուտբոլը պրոֆեսիոնալ չէր՝ ավելի քան հարյուր տարի առաջ: Այսօր ֆուտբոլիստները չեն հանգստանում ամբողջ ամառ:

Համաշխարհային ֆուտբոլի երկրորդ խնդիրը Եվրոպայի և մնացած երկրների միջև եղած անջրպետն է: Եթե ​​աշխարհի առաջնություններին ավելի շատ հավաքականներ մասնակցեին, դա կնպաստի փոքր երկրներում սպորտի զարգացմանը: Նրանք ավելի շատ հնարավորություններ կունենային խաղալու գլոբալ մակարդակում:

Միգուցե ակումբների շրջանում Աշխարհի գավաթը կօգնի ավելի շատ գումար հավաքել մրցաշարերի համար, բայց այդ դեպքում պետք է համոզվեք, որ բոլոր միջոցները չեն գնա խոշոր թիմերի, որ մի մասը կուղղվի փոքր երկրներում խաղի զարգացմանը:

Աշխարհի առաջնությունում թիմերի միջին տարիքը 27-28 տարեկանն է: Երբ ֆուտբոլիստները կարողանան կրկին խաղալ այս մրցաշարում, նրանք կդառնան 31-32 տարեկան, այնպես որ, հաղթելու հավանականությունը շատ քիչ է: Ահա թե ինչու, թերևս, Աշխարհի գավաթը պետք է անցկացվի երկու տարին մեկ, ինչպես Եվրոն և այլ մրցաշարեր:

Անհրաժեշտ է անցկացնել միայն կարևոր մրցումներ և հեռացնել զուգահեռ բոլոր մրցաշարերը: Մարդիկ պետք է հասկանան, թե ինչն է վտանգված, և միայն տեսնեն հանդիպումներ, որոնցում ինչ-որ բան որոշվում է»,- ասել է Վենգերը:

Սիրարփի Աղաբաբյան