Cryptocurrency Prices by Coinlib

Ամերիկացիները խթանող գումարից $40 մլրդ-ը կարող են ուղղել բիթքոին եւ բաժնետոմսեր գնելուն

d5a1d5b4d5a5d680d5abd5afd5a1d681d5abd5b6d5a5d680d5a8 d5add5a9d5a1d5b6d5b8d5b2 d5a3d5b8d682d5b4d5a1d680d5abd681 40 d5b4d5acd680d5a4 d5a8 6051f6a0d8c94
Ամերիկացիները նոր խթանող փաթեթի շրջանակում իրենց հասանելիք $380 մլրդ ուղղակի վճարումներից $40 մլրդ-ը կարող են ծախսել բիթքոին եւ բաժնետոմսեր գնելու համար, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Mizuho Securities-ի հարցման արդյունքները։

Հարցումը, որին մասնակցել է 235 մարդ, ցույց է տվել, որ ամերիկացիների 40%-ը նախատեսում է գումարի գոնե մի մասը ներդնել բիթքոինի եւ բաժնետոմսերի մեջ: Միաժամանակ, հարցվածների 20%-ը նշել է, որ դրա վրա կծախսի գումարի 20%-ը, իսկ ամերիկացիների 13%-ը նախատեսում է 20%-ից մինչեւ 80% ուղղել բաժնետոմսերի կամ կրիպտոարժույթի ձեռքբերմանը, եւս 2%-ը`գումարի ավելի քան 80%-ը։

Ընտրելով բաժնետոմսերի եւ բիթքոինի միջեւ՝ ամերիկացիների մեծ մասը նախընտրում է ներդրումներ կատարել կրիպտոարժույթի մեջ: Mizuho-ի վերլուծաբանները նշել են, որ բիթքոին գնելու վրա կարող է ծախսվել $25 մլրդ, ինչը համապատասխանում է դրա շուկայական կապիտալիզացիայի 2-3%-ին:

Բիթքոինի գինը նախօրեին կազմեց մոտ $55,6 հազ․, իսկ հանգստյան օրերին այն $60 հազարից ավել բարձրացավ։  

Փետրվարի վերջին Deutsche Bank-ը, իր հետազոտության արդյունքների համաձայն, նշել էր, որ ուղղակի վճարումների ընդհանուր ծավալից, որն այն ժամանակ գնահատվում էր $465 մլրդ, $170 մլրդ-ը կարող է ուղղվել բաժնետոմսերի գնմանը:

Վերջին փուլի շրջանակում որոշ ամերիկացիներ արդեն ստացել են վճարումները: Բանկային հաշիվներին ուղղակի փոխանցումների տեսքով առաջին վճարումները պետք է հասնեին հանգստյան օրերին: Համապատասխան գումարի բանկային չեկերը եւ դեբետային քարտերը կսկսեն տրամադրվել մոտակա շաբաթներին։

Աղբյուրը՝ Banks.am