Cryptocurrency Prices by Coinlib

HSBC Հայաստանը նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը

hsbc d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5b6d5b7d5b8d682d5b4 d5a7 d5a5d680d5afd680d5b8d682d5b4 d5abd680 d5a3d5b8d680d5aed5b8d682d5b6 6050de3c7dd4b

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) այսօր նշում է մեր երկրում իր գործունեության 25-ամյակը, որը նշանակալի իրադարձություն է Բանկի համար։

Այն հիմնադրվել է Հայաստանում 1996 թ․-ին որպես «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ եւ ապա՝ 1999-ին, վերանվանվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ։ Որպես երկրում գործող միջազգային բանկ՝ HSBC Հայաստանն իր նշանակալից ներդրումն է ունեցել հայաստանյան բանկային ոլորտի զարգացման գործում՝ իրականացնելով միջազգային լավագույն բանկային փորձը եւ խթանելով կորպորատիվ կառավարման, հաճախորդների սպասարկման եւ գործելաոճի  չափանիշները։

HSBC Հայաստանը նաեւ շարունակաբար արձագանքել է համայնքների ամենահրատապ կարիքներին` իրականացնելով բարձր ազդեցություն ունեցող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրեր։
 
Երեւանում գործող իր 8 գրասենյակների միջոցով HSBC Հայաստանը սպասարկում է մոտ 30 000 հաճախորդների եւ ձգտում բավարարել վերջիններիս արագորեն փոփոխվող կարիքները` առաջարկելով նորարարական, որակյալ եւ վստահելի բանկային լուծումներ:

Բանկի վարկային եւ առեւտրի ֆինանսավորման, ինչպես նաեւ կորպորատիվ ծառայությունները բարձր են գնահատվել ողջ աշխարհի դրամական միջոցների կառավարման եւ ֆինանսական շուկաների մասնագետների, ինչպես նաեւ ֆինանսական փորձագետների կողմից։ Հեղինակավոր «Euromoney» ամսագրի կողմից երրորդ տարին անընդմեջ HSBC Հայաստանը ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում» (2018-2020), երկրորդ անգամ` «Կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» (2019-2020), ինչպես նաեւ՝ «Շուկայում առաջատար բանկ առեւտրի ֆինանսավորման ոլորտում» (2021):


Լուսանկարը՝ HSBC

«Վերջին 25 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել էական զարգացումների Հայաստանի բանկային ոլորտում, որտեղ HSBC Հայաստանն իր ուրույն դերն է ունեցել։ HSBC-ում մենք առաջնայնություն ենք տալիս մեր հաճախորդներին, եւ մեզ համար մեր գործելաոճը նույնքան կարեւոր է, որքան մեր գործունեության էությունը։ Մեր պատասխանատվությունը հաճախորդների, աշխատակիցների, բաժնետերերի եւ, առհասարակ, հասարակության առջեւ ավելին է, քան պարզապես շահույթ ձեւավորելը։ Այս տարիների ընթացքում մենք ներդրել ենք նորարարական լուծումներ ֆիզիկական անձ եւ կորպորատիվ մեր հաճախորդների համար: Մենք օգնել ենք միջազգային բիզնեսներին հաջողությունների հասնել եւ աճել՝ օգտվելով մեր գլոբալ ներկայությունից եւ ընդգրկուն միջազգային ցանցից։ Այս ամենն անհնարին կլիներ առանց մեր աշխատակիցների նվիրումի եւ արհեստավարժության, ինչպես նաեւ առանց հաճախորդների կողմից մեր նկատմամբ տարիների ընթացքում ցուցաբերված վստահության, որը մենք չափազանց բարձր ենք գնահատում», — նշում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

Իր գործունեության 25 տարիների ընթացքում HSBC Հայաստանն իր ներդրումն է ունեցել համայնքների զարգացման գործում` իրականացնելով կրթության, ֆինանսական գրագիտության, աշխատանքային հմտությունների, ինչպես նաեւ ձեռներեցության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ամբողջ Հայաստանում։ Ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու եւ շարունակականությունն ապահովելու նպատակով HSBC Հայաստանը համագործակցել է բազմաթիվ բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների հետ՝ արձագանքելով տեղական համայնքների մարտահրավերներին ու առաջնահերթություններին եւ իրագործելով HSBC-ի կայուն զարգացման նպատակները:

Բանկը եւ իր աշխատակիցները սատարել են սոցիալապես անապահով համայնքներին ճգնաժամի օրերին, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը ներթափանցեց Հայաստան, ինչպես նաեւ վերջին աշխարհաքաղաքական լարվածությունների ժամանակ՝ կատարելով նվիրատվություններ եւ տրամադրելով օժանդակության այլ տեսակներ:  

HSBC Հայաստանը շարունակելու է լինել իր հաճախորդների կողքին` ներդրումներ կատարելով նորարարական տեխնոլոգիաների, բանկային պրոդուկտների եւ ծառայությունների ոլորտում, ինչպես նաեւ նպաստել համայնքների զարգացմանը ԿՍՊ ծրագրերի միջոցով։

Աղբյուրը՝ Banks.am