Cryptocurrency Prices by Coinlib

Goldman Sachs-ը խիստ տարբերվող կանխատեսում է արել ԱՄՆ տնտեսության աճի վերաբերյալ

goldman sachs d5a8 d5add5abd5bdd5bf d5bfd5a1d680d5a2d5a5d680d5bed5b8d5b2 d5afd5a1d5b6d5add5a1d5bfd5a5d5bdd5b8d682d5b4 d5a7 d5a1d680d5a5d5ac 60505329e2ffd
Ամերիկյան Goldman Sachs բանկի փորձագետների կանխատեսմամբ՝ այս տարի ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 8%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Axios լրատվական պորտալը:

«Մենք բարձրացրել ենք ՀՆԱ-ի մեր կանխատեսումը բյուջետային քաղաքականության վերջին նորությունների վերլուծությունից հետո եւ այժմ ակնկալում ենք 8% աճ 2021թ.-ին: Իսկ գործազրկության ցուցանիշը մինչեւ տարեվերջ՝ 4%-ի մակարդակում՝ ամենացածրը համաձայնեցված կանխատեսումներից, հետագայում իջեցմամբ մինչեւ 3,5%՝ 2022թ.-ին եւ 3.2%՝ 2023թ.-ին»,- իր հաճախորդներին է տեղեկացրել բանկը:

Հաշվի առնելով այս կանխատեսումը՝ Goldman Sachs-ի փորձագետները 2023 թվականին ԱՄՆ-ում ակնկալում են 2,1% գնաճ:

Axios-ը նշում է, որ այս կանխատեսումը բավականին լավատեսական է եւ գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ԱՄՆ ֆինանսական վերլուծաբանների մեծ մասի սպասելիքները, որոնք այս տարվա համար ակնկալում են ՀՆԱ-ի 4,7% աճ: Դեռ նախորդ տարվա նոյեմբերին այն սահմանվել էր 3,9%-ի մակարդակում:

Պորտալը կարծիք է հայտնել, որ բանկի կանխատեսումների իրականացումը, իսկ վերջին անգամ ՀՆԱ-ի նման աճ ԱՄՆ-ում գրանցվել էր 1951 թվականին, կնշանակի երկրի տնտեսության ամբողջական վերականգնում համավարակի հետեւանքներից:

Աղբյուրը՝ Banks.am