Cryptocurrency Prices by Coinlib

Evocabank-ը կթողարկի պարտատոմսերի 2-րդ տրանշը

evocabank d5a8 d5afd5a9d5b8d5b2d5a1d680d5afd5ab d5bad5a1d680d5bfd5a1d5bfd5b8d5b4d5bdd5a5d680d5ab 2 d680d5a4 d5bfd680d5a1d5b6d5b7d5a8 6050890b77e90
Evocabank-ը կրկին կթողարկի 10% եւ 5.5% եկամտաբերությամբ դրամային եւ դոլարային պարտատոմսեր՝ 500 մլն դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Evocabank-ը 2021թ. մարտի 23-ին թողարկելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսերի 2-րդ տրանշը:

Ինչպես եւ առաջին տրանշի ընթացքում, բանկը տեղաբաշխելու է 50,000 հատ դրամային եւ 50,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոններ կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումն ավարտվել էր ընդամենը մի քանի ժամում:

Որպես նորարար եւ ժամանակակից բանկ՝ Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր կլինի գնել online տարբերակով՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Գործընթացը կլինի պարզ, արագ եւ հարմարավետ։

Պարտատոմսերը պահանջված եւ եկամտաբեր ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր եւ ունեն մի շարք առավելություններ՝

— Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ ՀՀ  օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

— Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից:

— Արժեկտրոնները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ։
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 07.10.2020թ. թիվ 1/562 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ նյութի վերջում։

100,000 ԱՄՆ դոլարից կամ 50,000,000 դրամից ավել գումարի պարտատոմս գնող հաճախորդները կստանան նվեր՝ Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի Visa Infinite քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի։
«Այս քարտի հետ Դուք կստանաք՝

— Կատարյալ սպասարկում
— Յուրահատուկ մոտեցում
— Էքսկլյուզիվ առավելություններ ամբողջ աշխարհում»,- նշել են բանկում:

top

Ծրագրային ազդագիր
Ազդագրի լրացում
Պայմաններ ՀՀ դրամով
Պայմաններ ԱՄՆ դոլարով

Աղբյուրը՝ Banks.am