Cryptocurrency Prices by Coinlib

1000+ հիմնադրամն ու Ինեկոբանկն ամփոփել են համատեղ ակցիան

1000 d5b0d5abd5b4d5b6d5a1d5a4d680d5a1d5b4d5b6 d5b8d682 d5abd5b6d5a5d5afd5b8d5a2d5a1d5b6d5afd5b6 d5a1d5b4d683d5b8d683d5a5d5ac d5a5d5b6 605089111b753
Ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) եւ Ինեկոբանկի համատեղ նախաձեռնության արդյունքները:

Ավելի վաղ հայտարարված ակցիայի շրջանակում՝ բանկի կողմից թողարկված Visa տեսակի քարտերի համար հաճախորդների կողմից վճարված առաջին տարվա սպասարկման գումարը, որը կազմում է  5 256 000 դրամ, փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Հիմնադրամից հայտնում են, որ ակցիան իրականացվել է բանկի եւ հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, որով 2020թ. դեկտեմբերին բանկի եւ աշխատակիցների կողմից հիմնադրամին արդեն փոխանցվել է 10,5 մլն  դրամ:

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ընձեռել հավելյալ հնարավորություններ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու համար»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին:

«Կարեւորում ենք Ինեկոբանկի քայլը՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար»,- ասել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Աղբյուրը՝ Banks.am